Ինչպիսի դիմահարդարում է նորաձև 2016-ին (լուսանկարներ)
LifestyleԱմեն սեզոն գալիս է` իր հետ բերելով նորաձևության նոր միտումներ: Որքան էլ մեր հագուստով շլացնող տեսք ունենանք, առանց դիմահարդարման մեր գեղեցիկ և նորաձև կերպարը կիսատ կլինի:
Մի քիչ կարմրաներկ և կոսմետիկ նվազագույն պարագաներ. Այս ոճը չի զիջում իր դիրքերը ոչ մի սեզոն: Նորաձևության մեջ նուրբ ու զուսպ կինը, ով նախընտրում է բնական գեղեցկությունը, գիտի, որ սա բնական գեղեցկությունը արտահայտող դիմահարդարման լավագույն տարբերակն է:
Սևաներկով ներկած աչքեր և մուգ շրթներկ. ահա հաջորդ թրենդը: սա բավականին արտիստիկ տեսք է հաղորդում, կարելի է ընտրել մանուշակագույն կամ գինեգույն շրթներկ:
Գրաֆիկական դիմահարդարում. սա սեզոնի լավագույն ընտրությունն է, որը, սակայն, ամենօրյա չէ: Նկարներում Դուք կտեսնեք այսպիսի դիմահարդարման լավագույն տարբերակները:
Դիմահարդարվելիս չպետք է մոռանալ հոնքերը: Նորաձեւ մնում են խիտ եւ փափուկ հոնքերը: Նույնիսկ առավել բարդ եւ գեղեցիկ դիմահարդարումը չի նայվում կատարյալ, եթե չունեք կոկիկ հոնքեր:
Նորաձև դիմահարդարումը կարող եք տեսնել ֆոտոշարքում, որը պատրաստել է Orer.am–ը:









