Ինչպիսին պետք է լինի ննջասենյակը (լուսանկարներ)
LifestyleՄայիսյան արևոտ օրերին կյանքը բոլորովին այլ է թվում, քան հունվարյան ցուրտ երեկոները: Եվ բանը միայն ջերմաչափի վրայի թվերը չեն: Վառ կանաչ խոտը, դեղին խատուտիկները, կարմիր կակաչները ոգեշնչում են և էներգիա հաղորդում մեզ: Իսկ գորշ ծառերն ու թաց ասֆալտը ակամայից մեզ դարձնում են թախծոտ և անհանգիստ: Հոգեբանները պնդում են, որ տան պատերի գույները կարող են ոչ միայն ազդել մեր տրամադրության վրա, այլ նաև ձևավորել մեր ապագան:
Բնության գույնը` կանաչը հանգստացնող է և վստահեցնող: Հարմար գույն է ննջասենյակի համար: Վառ կանաչը առավել շատ է թուլացնում նյարդերը, դրա համար հարկավոր է տալ կարմիր կամ նարնջագույն շեշտադրություն:
Երկնագույնը հանգստացնող գույն է, աշխատեցնում է ուղեղը: Բայց շատ արտահայտված երկնագույնը կարող է հոգեկան լարվածություն առաջացնել: Կարելի է ընտրել գունային նրբերանգներով իրեր, կահավորանք:
Մանուշակագույնը կանացի գույն է: Սենյակում առաջացնում է հանելուկային տրամադրություն: Հարմար է օգտագործել ննջարանում և լոգարանում, քանի որ հանում է լարվածությունը:
Վարդագույնը ռոմանտիկների և սիրո գույնն է: Նրբերանգները տալիս են տարբեր զգացողություններ: Նուրբ վարդագույնը հաճելի է աչքին, տալիս է հանգստություն: Ավելի վառը կիրք է առաջացնում: Որպեսզի սենյակը շատ աղջկական չթվա, մի քիչ մուգ գույներ ավելացրեք՝ մոխրագույն, սև, կանաչ:
Պաստելային գույները ննջարանում ամենահարմարն են. դրանք հանգիստ են, խաղաղեցնող և նուրբ: Իսկ ըստ Ֆեն շուի` ննջասենյակի համար ամենահարմար և հանգիստ գույններն են բաց դեղին գույնից մինչև հաճելի շագանակագույնը: Եթե ցանկանում եք պատերին ամրացնել նկարներ, ապա դրանք պետք է լինեն ռոմանտիկ, իսկ այլ զարդարանքի համար նախատեսված իրերը կարող են լինել ավելի վառ գույնների:
Մահճակալի ետին հատվածը չպետք է լինի պատուհանի տակ: Երբ այն տեղակայված է պատուհանի տակ, ըստ Ֆեն շուի, կարող են առաջանալ հիվանդություններ, քանի որ ավելանում է Ցի էներգիան: Մահճակալի ետին հատվածը եթե կլոր է, ապա տուն կմտնի հարստություն, եթե ուղանկյուն է, դա նշանակում է, որ ամուսինները միշտ կլինեն միմյանց հավատարիմ, եթե եռանկյուն, ապա զույգի մոտ կլինի ակտիվ կյանք:
Ննջասենյակում չպետք է լինեն հայելիներ, քանի որ դրանք կուտակում են բացասական էներգիան, եթե միևնույնն է ցանկանում եք, որպեսզի սենյակում լինի հայելի, այն չամրացնեք մահճակալի առջև: Չպետք է լինեն նաև բույսեր, բնական ծաղիկներ, քանի որ դրանք վատ են անդրադառնում ամուսնական զույգի կյանքին: Նաև չպետք է առկա լինեն հին իրեր:
Orer.am -ը ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք, որտեղ կգտնեք գեղեցիկ և հարմար կահավորված ննջասենյակների տարբերակներ: Մի եղեք անտարբեր. Ձեր ննջարանը պետք է լինի կատարյալ:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը









































