Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ը և ԵՄ-ն հստակ ռազմավարություն չունեն. Ա. Փաշայան

Interview

Մերձավորարևելյան տարածաշրջանում սկսված քաոսային իրավիճակը կարծես նոր թափ առավ, երբ տարեսկզբին բախվեցին մուսուլմանական երկու՝ շիա և սուննի ուղղությունների դավանող երկրների շահերը: Ու թեև նրանց ջրերը երբեք էլ մի առվով չեն հոսել, այնուամենայնիվ, երկար տարիներ երկուսի ախորժակն էլ հնարավոր է եղել զսպել: Սուննիական թևը, սակայն, իրեն բավականին ազատ էր զգում, երբ վերջին տարիներին շիական Իրանն Արևմուտքի ճնշումների հետևանքով հայտվել էր մեկուսացման մեջ: Անցած տարեվերջին, երբ Իրանը ձերբազատվեց իր կապանքներից, սուննիական երկրների մոտ դիսկոմֆորտային տրամադրություններ սկսվեցին: Վերջինի ջղաձգումները պայմանավորված էին մի քանի հանգամանքով՝ մի կողմից Ռուսաստանի և Իրանի մերձեցմամբ, որի արդյունքում զգալի ամրապնդվեցին ասադյան ուժերի դիրքերը, մյուս կողմից՝ նավթի շուկայում արաբական մենաշնորհի վերացմամբ: Այսօր արդեն մերձավորարևելյան տարածաշրջանը հայտնվել է այնպիսի բազմավեկտոր կոնֆլիկտային իրավիճակում, որից դուրս գալը կարծես այնքան էլ հեշտ չի լինելու:

Ո՞րն է ելքը և տեսանելի ապագայում ի՞նչ զարգացումներ են սպասվում: Orer.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:

- Տիկին Փաշայան, չնայած Իրան-Սաուդյան Արաբիա հակասությունը նոր չէ, սակայն որոշ վերլուծաբաններ կարծում են, որ երկու երկրների միջև հարաբերությունների սրման պատճառը տարածաշրջանում ռուս-իրանական համագործակցությունն էր: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

- Իհարկե: Երկկողմ լարվածության պատճառներից մեկն իսկապես կարելի է համարել ռուս-իրանական աջակցությունը Բաշար Ասադի վարչակարգին, նաև Իրանի և Ռուսաստանի որոշակի հաջողությունները թե՛ սիրիական դաշտում, թե՛ միջազգային հարթակում: Ասվածի ապացույցն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «վեցյակի» համաձայնությունն է, Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն կտա արտահանել իրանական նավթը: Այս իրողությունը նավթի գների ներկա անկման համատեքստում մարտահրավեր է թե՛ Սաուդյան Արաբիային, թե՛ Պարսից ծոցի նավթաարդյունահանող երկրներին: Մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև նույնպես նկատվում է որոշակի մերձեցում սիրիական հարցի շուրջ, որի ապացույցներից մեկը ՄԱԿ-ի հովանու ներքո հունվարի 25-ին Ժնևի բանակցությունները պետք է լինեն: Մինչդեռ սուննիական տանդեմին՝ Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Քաթարին այս տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց տապալել Սիրիայի ներկա վարչակարգը, չնայած դրա համար հսկայական ռեսուրսներ ներդրվեցին:

- Տպավորություն է ստեղծվել, որ շիա- սուննի կրոնական բախումը երկրորդ պլան է մղել ԻՊ-ի դեմ պայքարը, մյուս կողմից էլ գերտերություններն սկսել են ավելի բացահայտ պայքարել մերձավորարևելյան տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու համար: Հնարավո՞ր է, որ արդեն տեսանելի ապագայում ավարտվի ազդեցությունների գոտիների բաժանման գործընթացը, թե՞ դեռևս վաղ է այդ մասին խոսելը:

- Միջին Արևելքը հայտնվել է այնպիսի քաոսային, խառը ու պայթյունավտանգ վիճակում, որ շատ դեպքերում հակամարտությունների մեջ ներգրավված պետություններն իրենք էլ հստակ չեն պատկերացնում իրենց անելիքները: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլն, հստակ ռազմավարություն չունեն: Նույն Իրաքի ինքինիշխանության կորստի և երկրում առկա ճգնաժամի համար, օրինակ՝ պատասխանատու է ԱՄՆ-ը, բայց ով է դրա մասին խոսում: Նաև այնպիսի տպավորություն է, որ բոլորը պայքարում են միմյանց դեմ, անգամ սուննիական տանդեմի պետությունները միմյանց հետ մրցակցային հարաբերություններ ունեն: Մերձավոր Արևելքը միշտ էլ եղել է մի տարածաշրջան, որտեղ ուժային կենտրոնները ցանկացել են իրենց ազդեցությունն ունենալ: Պատահական չէ, որ տարածաշրջանը մշտական պատերազմների մեջ է ներքաշված նաև ներքին հակասությունների պատճառով: Այնպես որ, շատ բան չի փոխվել: Ներկա պայքարը և հետագա պայքարը նույնպես, անգամ խաղաղ պայմաններում լինելու է ազդեցությունների ձեռք բերումը կամ եղածի պահպանումը, սակայն հետագա զարգացումները որոշ նոր բաներ կբացահայտեն:


Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia