Ինչպիսի պայուսակներ են թրենդային այս տարի (լուսանկարներ)
LifestyleՊայուսակը կնոջ համար կարևոր աքսեսուրներից է, նորաձև կերպարի մի մասնիկ: Իսկ Դուք գիտեք արդեն, թե ինչպիսի պայուսակներն են նորաձև այս տարի: Այս տարվա նորաձև պայուսակները բազմազան են: Ոճային աքսեսուարների տեսակների նման բազմազանություն վաղուց չէր եղել: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ թրենդային լինելու համար մեկ պայուսակը ամեն օրվա համար ամենևին բավական չէ: Այս տարվա համար նախատեսված պայուսակներն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ, դրանք պատրաստված են որպես առանձին իրեր, որոնք իրենց յուրահատուկ դիզայնի շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում են հայտնվում: Նման բազմազանության մեջ դժվար է ընդգծել մեկ աչքի ընկնող միտում, որին կպատկանեին նորաձևության բոլոր նորույթները:
Պայուսակներ ստեղծելիս դիզայներների մտահղացումներում շատ են վերամշակված մոտիվները` վերցված վաթսուն, յոթանասուն և ութանասունական թվականներից: Որպես ոգեշնչման աղբյուր նրանց ծառայել են ամենից անսպասելի մոտիվները` օրիգամիներ, ծաղկային մարգագետիններ, Մադոննայի պատկերը, ռետրո ոճը և երկրաչափական պատկերները: Պայուսակների պատրաստման մեջ օգտագործված կտորները նոր սեզոնին նույնպես շատ բազմազան են` սողունի կաշի, ծղոտ, տեքստիլ և նույնիսկ աքսեսուարներ` պատրաստված պլաստիկից ու մետաղից: Նոր հավաքածուների ցուցադրությունների ժամանակ ներկայացվել են շատ ու շատ թարմ տարբերակներ, որոնք իրենց հիմքում ունեին վերամշակված հին մտքեր ու ոճեր: Դրանք ռոմանտիկ ծոպերն են, որոնք հասել են մեզ հիպպի նորաձևությունից, խիստ երկրաչափական ձևերի պայուսակները` կարծես փոխառնված ամերիկյան բորտուղեկցորդուհիներից, ռոմանտիկ տարրերով հագեցած խիստ ոճի պորտֆելներ: Այս ողջ բազմազանությունը աչք է շոյում և թույլ չի տալիս կանգ առնել որևէ կոնկրետ տարբերակի վրա:
Կենդանիների կամ առարկաների ձևը կրկնող պայուսակներ, ուսապարկեր, պարկ հիշեցնող պայուսակներ, ճամփորդական պայուսակներ ու պորտֆելներ, ճշգրիտ երկրաչափական պատկերների` խորանարդի, վեցանկյան, գլանի կամ դեղահաբի նմանվող պայուսակներ, ծրարի նմանվող և փոքր պայուսակներ: Հետաքրքիր է, որ այս տարի ներկայացված են ամենատարբեր չափերի պայուսակներ` սկսած բջջային հեռախոսի չափ ունեցողներից մինչև հսկայական չափերի հասնող պայուսակներ, որոնց մեջ կարող են տեղավորվել ամառային հանգստի մեկնելու ողջ ուղեբեռը: Գույների առումով ևս գալիք սեզոնի համար դիզայներների առաջարկած պայուսակները շլացնում են իրենց բազմազանությամբ: Կարելի է ձեռք բերել հյութեղ ու վառ գույների պայուսակներ, որոնք կլրացնեն ձեր կերպարը և կառանձնանցեն ձեզ բազմության մեջ: Մեծ տարածում ունեն զմրուխտը, փիրուզագույնը, բաց երկնագույնը, պաստելային բաց մանուշակագույնը, վառ կարմիրը, աղյուսագույնը, կորալը և նույնիսկ նարնջագույնը: Հետաքրքիրն այն է, որ կոնֆետի երանգները, որոնք անցած սեզոնին անճաշակ էին համարվում, այս տարի համարվում են թրենդային: Նրանց համար, ովքեր սովոր են ունենալ ունիվերսալ իրեր իրենց զգեստապահարանում, մոդելավորողներն առաջարկում են սև և բեժ գույնի պայուսակների այնպիսի տեսակներ, որոնք հարմար են ցանկացած առիթի համար: Այնպես որ, դասականը նույնպես մնում է արդիական: Չնայած միագույն կտորներից պատրաստված պայուսակների առատությանը, նախշերը ևս չեն կորցնում իրենց արդիականությունը: Ընդ որում, կարելի է հանդիպել ոչ միայն դիզայներական մտահղացումներ տարբեր մոտիվներով, այլ նաև սողունների մաշկը կամ ձկան թեփուկները կրկնող նախշեր:
Orer.am-ը ներկայացնում է 2016–ի` նորաձև պայուսակների գեղեցիկ հավաքածու: Շտապեք լինել նորաձև…





































