Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք մեկ տարեկան ենք

Analysis

Արդեն եկել է ժամանակը, երբ պետք է կազմակերպել ՀՀ ատամահատիկի ծեսը ԵՏՄ շրջանականերում, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ով ենք ուզում մենք դառնալ: Սակայն, ինչ գործիք էլ ընտրենք այդ ատամահատիկի ծեսի ընթացքում, ըստ սիրելի Ֆրեյդի տեսության, ամեն ինչ ընդամենը ծիսական է, վերջում մնալու է իրական ֆալլոսը: Չգիտեմ՝ Զիգմունդի մտքով կանցներ, որ օրերից մի օր նրա տեսության որոշ բաղադրիչներ տիպական են լինելու Հայաստանի քաղաքական ուղեծրին, բայց փաստն այն է, որ այս պարագայում Զիգմունդն առավել քան իրավացի է:

Այժմ գանք զուտ փաստերին, որոնք մենք արձանագրեցինք անցնող մեկ տարվա ընթացքում: Ի սկզբանե փաստենք, որ ԵՏՄ անդամակցության ընդդիմախոսների կողմից բերված բոլոր փաստարկներն արդարացվեցին: Իսկ անդամակցության ջատագովները հատկապես առաջ էին քաշում երեք կարևորագույն ոլորտներ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական (կամ որ ավելի ճիշտ է՝ անվտանգություն): Քաղաքական ոլորտին եկեք ի սկզբանե չանդրադառնանք, քանզի բոլորին էլ պարզ է Հայաստանի միջազգային վարկը և դրա շարունակական անկումը: Ավելին, տարբեր միջազգային կառույցներում, փորձելով երևալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է, հայկական պատվիրակությունները պաշտպանելով ՌԴ շահերը, հարեմում առկա անմխիթար այրու կարգավիճակին են բերում զուտ Հայաստանի շահերը:

Տնտեսական մասով վիճակը սարսափելի է: ՀՀ ՀՆԱ-ն 2015-ին նվազեց շուրջ 10 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառությունը հասավ ծայրահեղ վատթարագույնի մակարդակի, այստեղ հետաքրքրականն այն է, որ չարդարացան անգամ հույսերը ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության և դրանցից սպասվող եկամուտների մասով: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-ռուսական առևտրաշրջանառությունը նվազեց 15 տոկոսով: Պետական պարտքը հասավ շուրջ 5 միլիարդ դոլարի: Որպեսզի ընթերցողներին զերծ պահենք իշեմիկ կաթվածի հավանական դրսևորումներից, տնտեսական մասն այսքանով կսահմանափակենք:

Անվտանգություն կամ ռազմական ասպեկտ: Տուրք չենք տա ծեծված խոսակցություններին առ այն, թե մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Բնական է: Անկախ դաշնակցության աստիճանից՝ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը: Տվյալ դեպքում զենքի արտադրությունն ու վաճառքը ՌԴ գոյատևման ուղիներից մեկն է: Անցնող տարվա ընթացքում հօդս ցնդեցին «բեսեդկային քաղաքագիտության» այնպիսի գոհարներ, թե Ռուսաստանը կամ ԵՏՄ-ն մեզ կպաշտպանի ռազմական առումով: Ողջախոհները դա գիտեին ի սկզբանե, իսկ 19-րդ դարի գաղափարական կապանքներով առաջնորդվողներին թերևս թվերն ապացուցեն հակառակը: Անցնող 15 տարիների համար աննախադեպ էր լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գոտում: Միայն փաստեր. 2014-ի համեմատ 2015-ին կրկնակի աճել է սահմանային հրադադարի խախտման դեպքերը: 2014-ին, եթե ունեցանք 24 զոհ, ապա 2015-ին այդ թիվը հատեց 40-ի սահմանը: 20 ամյա դադարից հետո հակառակորդը նորից կիրառեց ծանր հրետանի: ԵՏՄ միամյակը նշանավոր էր նրանով, որ Թուրքիան խախտեց մեր օդային սահմանը: Սա բնական է, եթե քո երկիրն այլևս միջազգային ասպարեզում դիտարկվում է որպես Ռուսաստանի ծայրամասային գուբերնիա, ապա ՌԴ-ի հետ խնդիր ունեցողները պետք է սկսեն սահմանային հարձակումներից:

Վիճակը հուսադրող չէ նաև «ժողովրդավարություն» կոչվող ոլորտում: Մինչ անդամակցությունն այդ կառույցին ամենատարբեր ցուցիչներով Հայաստանն առաջ էր ԵՏՄ հիմնական պետություններին (ՌԴ, Բելոռուսիա, Ղազախստան): Այդ առաջատարությունն ակնհայտ էր ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր ոլորտներում: Անդամակցությունից հետո վիճակը գնալով դառնում է անմխիթար: Դրա լավագույն արտացոլումը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Իսկ ոստիկանական համակարգը քանի գնում, ավելի է նմանվում միջնադարյան «օպրիշնինայի սիստեմին»: Այսպես, եթե 2014 թվականին, ոստիկանությունը ցույցերից և երթերից բերման է ենթարկել 52 քաղաքացու, ապա 2015 թվականին այդ թիվը հասավ 380-ի:

Այսպիսի միամյակ ընկերներ: Ինչպես կասեր սիրված դերասանը, Աստված ձեզ հետ:

Վահրամ Թոքմաջյան 

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards