Հայ հայտնիների երկար ու շքեղ զգեստները (լուսանկարներ)
LifestyleՄերօրյա դիզայներների ստեղծած նորաձև զգեստները ի վիճակի են բավարարել բոլոր ժամանակակից կանանց ճաշակը՝ նույնիսկ ամենաքմահաճներինը: Երկար զգեստները, ինչպես և բոլոր ժամանակներում, շարունակում են մնալ կանացի ու շատ օրիգինալ՝ ուրախացնելով ժամանակակից գեղեցկուհիներին իրենց անկրկնելի տարբերակներով: Հայտնի մոդելային տների առաջատար դիզայներների այս տարվա հավաքածուներում հպարտորեն ներկայանում են երկար զգեստները, որոնք սակայն որոշ կերպարանափոխություններ են ստացել՝ ի շնորհիվ իրենց հեղինակների: Անկասկած, երկար զգեստները զարդարում են կանանց և նրան դարձնում ավելի կանացի ու հրապուրիչ: Այսպիսի զգեստով կանայք իրենց ինքնավստահ են զգում:
Նախկինում թագուհիները, արքայադուստրերը, կոմսուհիները կրում էին բացառապես երկար զգեստներ: Իսկ ինչպե՞ս այն կրել: Դե իհարկե, պետք է կրել հաճույքով, գլուխը բարձր պահած ու ուղիղ մեջքով: ՉԷ՞ որ գեղեցիկ կեցվածքը վստահություն է ներշնչում ու իսկապես գեղեցիկ տեսք հաղորդում ցանկացած տարիքի կամ կազմվածքի կանանց: Եթե գտել եք ձեր նախընտրած երկար զգեստը, կրեք այն սիրով, քայլեք դանդաղ ու սահուն, որպեսզի չկանգնեք ձեր շքեղ զգեստի փեշերին:
Կարելի է նկատել, որ հայ հայտնիները հաճախ են կրում երկարափեշ զգեստներ. Նազենի Հովհաննիսյան, Սոնա Ռուբենյան, Քրիստինե Պեպելյան, Լիլիթ Հովհաննիսյան, Անահիտ Սիմոնյան…
Orer.am-ը առանձնացրել է հայ հայտնիների երկար, շքեղ զգեստները:
























