Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Գազպրոմ Արմենիան» պարտավոր է ամեն ամսվա միջին կալորիականության վերաբերյալ տվյալը հրապարակել. Խ. Հարությունյան

Interview

Արդեն մի քանի տարի է՝ հասարակությունը դժգոհում է, որ ձմռան ամիներին սպառած գազի դիմաց մի քանի անգամ ավելի գումար են վճարում: Խնդիրն այնքան թեժացավ, որ հարցն ուսումնասիրելու համար ԱԺ-ում գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ձևավորվեց: Ու թվում էր, թե մանրակրկիտ ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն կյանքը ցույց տվեց, որ «Գազպրոմ Արմենիան» շարունակում է նույն ոգով աշխատել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով նաև ԱԺ  գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր և հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայաստան ներկրվող գազի որակի, գնագոյացման սկզբունքների և նույնիսկ կալորիականության ստուգաչափման և այլ խնդիրներին վերաբերող փաստաթղթերին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այնքան էլ լավ չի պատկերացնում հասարակության կողմից հնչեցվող այն  հարցադրումը, երբ ասում են, որ գազի ծախսը չի համապատասխանում  վարձավճարի չափին և այն նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ երկու կամ երեք անգամ ավել է կազմել:

«Միայն դեկտեմբեր ամսին հաշվիչը չփոխվեց, չէ՞: Ուստի դժվար է պնդել, որ դա այդպես է, քանի որ այդ դեպքում պետք է, որ հաշվիչի մեջ միջատություն կատարված լիներ, որպեսզի այդպիսի պնդումը արդարացված լիներ: Ինչո՞ւ նման բան չէր ասվում հոկտեմբերին: Նման հարց բարձրացնողները գուցե նկատի ունեն, որ ավելի ցածր կալորիականությամբ գազ է մուտք գործել իրենց բնակարաններ, այդ պատճառով գազի սպառումն է ավելի շատ եղել: Բայց դա արդեն ուրիշ հարցադրում է»,- ասում է Խ. Հարությունյանը:

Պարգամավորի խոսքով՝ հասարակությունը կարող է պնդել, որ անիրավացիորեն շատ է գազ սպառել, բայց այն, որ սպառման ծավալները չեն համապատասխանում վճարման չափի հետ, վիճելի է: Պարզվում է, որ նույն ջերմային արդյունքը ստանալու համար, այսինքն՝ բնակարանում, օրինակ՝ 20 աստիճան ջերմություն ապահովելու համար ցածր կալորիականություն ունեցող գազի դեպքում ավելի շատ գազ է սպառվում: Խ. Հարությունյանն ասում է, որ դա բավականին լուրջ խնդիր է, բայց համոզված է, որ առանց տվյալ վայրում կոնկրետ ուսումնասիրություն կատարելու, դա էլ դժվար կլինի պնդել:

«Գազի հանձնաժողովում մենք այդ հարցը քննարկել ենք: Պետք է ասեմ, որ մենք այսօր հանրապետություն մտնող գազի կալորիականությունը ստուգող մի քանի լաբորատորիա ունենք, որոնք ի զորու են գազի կալորիականության վերաբերյալ տեղեկություն հաղորդել: Ավելին, «Գազպրոմ Արմենիան» պարտավոր է ամեն ամսվա միջին կալորիականության վերաբերյալ տվյալը հրապարակել և հանրությանը տեղեկացնել այդ մասին»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ հասարակության պահանջը «Գազպրոմ Արմենիա»-ից պետք է լինի գազի կալորիականության պաշտոնական տվյալների հրապարարկումը, որից հետո հնարավոր կլինի այդ տվյալները համեմատել նախորդ ամիսների կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գազի կալորիականության հետ և եզրակացություններ կատարել:

Խոսելով գազի սակագնի մասին՝ նա նշեց, որ կառավարությունը բավականին լուրջ նախաձեռնությամբ է հանդես գալիս սահմանի վրա գազի սակագնի վերանայման ուղղությամբ: Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է նաև գազի փոխադարձ հաշվարկների արժութային բազան փոխելը:

«Ռուբլին դոլարի նկատմամբ սարսափելի արագությամբ գահավիժում է, բայց մենք մատակարարված գազի համար դոլարով ենք  նրանց վճարում: Դա բավականին բարդացնում է մեր վիճակը: Կարծում եմ, որ կառավարությունն այս երկու հարցերի շուրջ բանակցում է և ճիշտ է անում: Սրանք այն խնդիրներն են, որոնք կարևոր են մեզ համար, առավել ևս, որ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի «Գազպրոմը» պատրաստվում է Եվրամիությանը համեմատաբար ավելի մատչելի սակագնով  գազ տրամադրել: Եվ եթե դա կա, ապա մենք էլ պետք է փորձենք օգտվել այդ հնարավորությունից»,- ասում է Խ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գազի կալորիականության մասին «Գազպրոմ Արմենիայի» կողմից տեղեկություններ չտրամադելուն, նա նշեց, որ ԱԺ գազի հարցերով հանձնաժողովի պահանջով կազմակերպությունը ներկայացրել է ոչ միայն գազի կալորիականության չափի, այլև դրան առնչվող ֆինանսական փաստաթղթեր, ինչը նույնպես մանրակրկիտ ուսումնասիրվել է:

«Այլ հարց է, որ օրինակ՝ Նոյեմբերյանում գազի կալորիականությունը կարող է այլ լինել, այլ վայրում՝ այլ»,- ասում է Խ. Հարությունյանը:

Տարբեր բնակավայրերին տարբեր կալորիականության գազ մատակարարելու երևույթի հետևում չի՞ կարող արդյոք «թաքնված» լինել «կոռուպցիոն ռիսկ» ասվածը, քանի  որ արդեն տարիներ շարունակ բնակիչները բողոքում են գազից, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխվում, հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե յուրաքանչյուր բնակարանում հնարավոր լիներ գազի կալորիականությունը չափող սարք տեղադրել և այն համեմատել գազի սպառման ծավալների հետ, շատ լավ կլիներ: Բայց, արդյոք դա հնարավո՞ր է: Կներեք, ես դրա մասնագետը չեմ, բայց կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որ այդպես լիներ: Այստեղ կարող է խոսք գնալ գազի կալորիականությունը ստուգող լաբորատորիաների ցանցի աշխարհագրությունն ընդլայնել, որպեսզի ոչ միայն Նոյեմբերյանում կամ Հրազդանի ՋԷԿ-ում հնարավոր լիներ ստուգել, այլ շատ այլ վայրերում և այդ ժամանակ կարող էինք հետևել այդ ցուցմունքներին և տատանումներին: Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյոք սահմանի վրա և այնտեղ, որտեղ, որ գազ է տրամադրվում, գազի կալորիականությունը ֆիքսվում է: Լավ կլիներ, որ դա էլ լիներ և այդ գործընթացին մասնակցեին նաև հասարակական կազմակերպությունները: Հասարակական վերահսկողության դեպքում  բավականին կարող էր բարձրանալ վստահությունը այդ ցուցանիշների նկատմամբ»:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor