Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հաղորդում հանցագործության մասին

Analysis

«Ձեռքերդ կկտրեմ, եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը` հարկահավաքությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ ճանապարհային ոստիկանությանը»: Սույն դարակազմիկ հայտարարությունը պատկանում է ամենայն հայոց ոստիկանապետին: Իհարկե, վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում այս թեման բազմիցս քննարկվեց: Եղան կտրուկ արձագանքներ, ողջունելի մոտեցումներ և այլն: Բայց կարևորագույն հարցադրումը, թե ինչու է ոստիկանապետն այդքան անկեղծ, երբ խոսք է գնում իր կողմից բռնություն կիրառելուն, կարծես քչերին է հետաքրքրում: Այն, որ ձեռքեր կտրելով կամ կռնատ ոստիկաններ ստեղծելով համակարգը չի մաքրվի, դա անգամ երեքամյա երեխային է պարզ:

Ակամայից հիշեցի իմ փոքրիկ հարևանին, ում մոտ ոստիկանի կերպարն ընկալվում էր բացասական հերոսի օրինակով: Նա ամեն օր կանգնում էր փողոցում և ոստիկան անցնելիս ուղղում էր մեկ պարզ հարցադրում՝ «Միլիցիա հոպար, դու … ե՞ս»: Բազմակետերի փոխարեն նա օգտագործում էր մի բառ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է հետույք, իսկ ժամանակակից հայերենում օգտագործվում է սեռական փոքրամասնությանը և ևս մեկ խավի նկարագրելու համար:

Ձեռնակատիրության կամ բռնանմանության թեման շատ արդիական էր նաև այն ժամանակ, երբ պարոն գլխավոր ոստիկանը ղեկավարում էր Ռազմական ոստիկանությունը: Ոչ միայն շարքայինները, այլ նաև ուսադիրներ կրող բանակային սպաներն աշխատում էին կիլոմետրերով հեռու մնալ այդ կառույցից, զի այնտեղ հայտնվելու պարագայում ենթարկվում էին խաչաձև հարցաքննության, սակայն մեկ տարբերությամբ. «խաչաձև հարցաքննություն» կոչվածն այդ կառույցի քննիչներն ընկալում էին ուղիղ իմաստով: Ասել է, թե «պառավն իմաստուն չէ, գլխով անցածից գիտե»: Ու եթե մի համակարգում այդ պրակտիկան աշխատել է, ապա ինչու մյուսում չի կարող աշխատել:

Բայց այստեղ կա մեկ արմատական տարբերություն` այնտեղ աշխատել է «չուժոյների» նկատմամբ, այստեղ կարող է աշխատել «սվոյների» նկատմամբ: Բայց այստեղ շատ տարօրինակ է հատկապես մարմնի հատվածի վերաբերյալ մոտեցումը և պատժի ձևաչափը: Մեր ոստիկանապետը հայտնի է որպես բարեպաշտ քրիստոնյա, ով առիթը բաց չի թողնում Ասվածաշնչից մեջբերումներ անելու, դե, իսկ Րաֆֆիի հետ էլ ապաշխարելն արժանի է Սուրբ գրքում տեղ գտնելուն՝ որպես բարեպաշտության և ինքնախարազանման բացառիկ քրիստոնեական նմուշներ: Բայց գողության կամ կոռուպցիայի համար ձեռք կտրելու պրակտիկան ավելի շատ ընդունված է իսլամական երկրներում ու հատկապես այն երկրներում, որտեղ գործում է սովորութային իրավունքը կամ աստվածապետական համակարգը:

Ի՞նչ է ստացվում՝ գործ ունենք դավանաբանակա՞ն կամ արժեհամակարգային փոխակերպմա՞ն հետ: Մտահոգիչ է անշուշտ: Հետագայի դիտանկյունից նայած՝ այս ամբողջ խոնջության համածիրում էլ ավելի աբսուրդ էր գլխավոր ոստիկանի մեկնաբանությունն իր հայտարարության վերաբերյալ: Մեկնաբանության մեջ նա հիմնականում հղում էր կատարում դարձվածաբանական եզրույթներին: Հասկանալի է, որ հայերենն այդ առումով հարուստ է, ավելին` ունի բազմիմաստ բառեր: Այս նույն տրամաբանությամբ, շեկ կամ կարմիր մազերով ոստիկան տեսնելիս, իսկ այդպիսիք կան, կարող ենք մոտենալ և դիմել այն բառով, որով սովորաբար դիմում են վարքից թույլ կանանց ու հետո էլ հիմնավորենք, որ գիտեք, Սասնա ծռեր էպոսում, այդ բառն ընդամենը օգտագործում են որպես գույն, հետո եք աղավաղել բառի իմաստը: Իհարկե, միամտությունը կլինի կարծել, որ այդ պարագայում, ժամանակակից բարբառով ասված մեր «կռուտիտներն» ընդունելի կլինեն:

Իսկ եթե առավել լրջությամբ խոսենք թեմայի մասին, ապա պետք է փաստենք, որ ամպագոռգոռ հայտարարություններով կոռուպցիա չեն վերացնում: Այն վերացնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Անհրաժեշտ է նաև, որ գլխավոր հրամանատարը մաս չկազմի այդ համակարգի: Իսկ մեթոդներ և միջոցներ կոռուպցիա վերացնելու համար հազարապատիկ ավել անգամ կան, քան մտածում ենք շարքային քաղաքացիներս: Շատ երկրներ կիրառել են այն և հասել են արդյունքի: Հեռու չգնալու համար բերենք մեր հարևան Վրաստանի օրինակը, որտեղ թվում է թե նույն կովկասյան մտածողությունն է: Գործել է պետք, ընկերնե´ր, գործել, ոչ թե բազմաչարչար հայտարարություններ անել եթերային հնարքների համար: Իսկ գործելու հնարավորություն տալիս է թե´ իրավական դաշտը, թե´ համակարգի քանակը: Պարզապես ցանկությունն է բացակայում: Իսկ երբ այս համակարգում վերանա կոռուպցիան և համակարգն աշխատի այն նպատակի համար, որին կոչված է, կվերանա նաև համակարգի վերաբերյալ հասարակական այնպիսի ընկալումը, ինչպիսին ունի իմ փոքրիկ հարևանը:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards