Գրասենյակային ոճ. նորաձև և ճիշտ համադրություններ (լուսանկարներ)
Lifestyle«Հագուստը` մարդու էությունը բացահայտելու լավագույն միջոցն է»: Դե պատկերացրեք` ինչ կարևոր դեր կարող է կատարել ճիշտ ընտրված գրասենյակային հագուստը քո կարիերայում...
Գրասենյակային դրեսս կոդը գործնական նորաձևությանը պարտադրում է հանդերձների մեջ ներառել հատուկ խստություն, հստակ գծեր, կազմակերպվածություն: Սակայն դա չի խանգարում դիզայներներին թողարկել գործնական հագուստների հավաքածուներ, որոնք առանձնանում են կանացիությամբ, նրբագեղությամբ և միևնույն ժամանակ գործնական տրամադրությամբ: Այս տարվա կանացի գործնական կոստյումները և, ընդհանրապես, գրասենյակային նորաձևությունը բացի ավանդական սև և սպիտակ գույներից, հագեցած է տարբեր բաց երանգներով:
Երբ գրասենյակում իշխում է հատուկ դրեսս կոդը, ապա դասական տաբատով կոստյումը ամենահարմար տարբերակն է: Դիզայներներն առաջարկում են օգտվել դասական կոստյումից ոչ միայն գործնական հանդիպումների ժամանակ, այլ նաև երեկոյան զբոսանքների ու ժամադրությունների գնալիս: Դասական գրասենյակային «զույգը» ներառում է էլեգանտ տաբատներ և պիջակ և հանդիսանում է գործնական կնոջ հանդերձի վառ օրինակ: Մարմինը գրկող ձևվածքին, ուղիղ գծերին ու խստությանը դիզայներներն ավելացրել են հետաքրքիր դետալներ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հենց դրանց վրա:
Առաջվա նման թրենդային են համարվում ուղիղ և նեղ, ծնկից մի փոքր ներքև ձգվող տաբատները, որոնք հիանալի են նայվում տարբեր պիջակների ու բլուզների հետ: Նման կոստյումը կարելի է հեշտությամբ լրացնել ոճային աքսեսուարներով, սակայն ստիլիստները խորհուրդ չեն տալիս չարաշահել զարդերը, որպեսզի հավակնոտ տեսք չունենալ: Այսօր ավանդական սև ու սպիտակ կոստյումները լրացված են ամենից տարբեր գույներով ու երանգներով` նուրբ ու կանացիից մինչև մուգ: Հայտնի նորաձևության տների դիզայներների ներկայացրած նոր հավաքածուներում գերիշխում են կապույտը, փիրուզագույնը, կրեմագույնը, բեժը, վարդագույնը, դեղինը, կարմիրը և այլ գույներ: Այս տարվա նորույթ է հանդիսանում տղամարդու ոճով տաբատով կոստյումը: Ուղիղ ու լայն տաբատներին լրացնում են ազատ կոստյումները` երկար օձիքով: Նման հանդերձը կրում են ոճային բլուզի հետ կամ պարզապես մերկ մարմնին: Այդքան թրենդային դարձած տղամարդու ոճով կանացի կոստյումներն ունեն իրենց հատուկ կանոնները` խիստ են ու էլեգանտ: Մինչդեռ գեղեցկուհիները կարող են ձեռք բերել նաև մանժետները, օձիքներն ու գրպանները մեկ այլ` անսովոր կտորով լրացված կոստյումներ: Տղամարդու ոճով գործնական կոստյումները առանձնանում են նաև եզրերի թեք կտրվածք ունեցող պիջակներով: Դրանցում բացակայում են ավելորդությունները, ունեն խիստ գծեր, էլեգանտ ու անթերի են: Այս տարվա գործնական նորաձևությունը ենթադրում է որոշակի նախշեր ու դեկորներ, ինչպես նաև միագույն պիջակի համադրությունը գույնզգույն կիսաշրջազգեստի հետ:
Այս ոճը պարտադիր չէ կիրառել միայն աշխատանքի վայրում և գործնական հանդիպումների ժամանակ: Սակայն, առօրյայում էլ այն չպետք է չարաշահել: Դե ինչ. Orer.am–ը առանձնացրել է գրասենյակային ոճի լավագույն համադրությունները: Ձեզ հաճելի դիտու՜մ:



































Պատրաստեց Լիանա Կարապետյանը