Դիմահարդարման շատ վառ, բայց նորաձև ու օրիգինալ տարբերակներ (լուսանկարներ)
LifestyleԴիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն։ Դրանք ստեղծվել են մեր թվարկությունից առաջ` դեռևս հանրահռչակ Կլեոպատրա թագուհուց շատ դարեր առաջ։ Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արևելքը` Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը: Դիմահարդարման բոլոր «գլուխգործոցների» ստեղծման համար հիմք են ծառայել ամենասովորական միջոցները. բուսական յուղեր, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի և ընտանի թռչունների ճարպեր, մեղրամոմ և բուսական խեժ։ Դրանցից ամենատարածվածը ձիթապտղի յուղն էր։ Անտիկ պատմիչներ Ստրաբոնի և Հերոդոտեսի վկայությունների համաձայն` ամենաթանկը քնջութենու յուղն էր։ Այդ հոսուն, քաղցրահամ և անհոտ յուղն օգտագործվում էր թե՛ կերակուր և թե՛ զանազան դիմահարդարման միջոցներ պատրաստելու համար: Այսօր դիմահարդարման շատ բարձրօրակ տարբերակներ կան, որոնց շնորհիվ հնարավոր է գլուխգործոցներ գործել:
Orer.am-ը ներկայացնում է դիմահարդարման շատ վառ, բայց նորաձև ու օրիգինալ տարբերակներ:





































Պատրաստեց Լիանա Կարապետյանը