Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շատ զարմանալի է, որ ՀՀԿ պատգամավորները Մինսկի խմբի համանախագահների կատարած քայլերը վերագրում են իրենց. Գագիկ Համբարյան

Interview

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 26-ին, ԵԽԽՎ-ում մերժվեց Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Դարաբաղում և Ադրբեջաևի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, սակայն ընդունվեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևի նախագիծը: Պետք է նկատել, որ Ռ. Ուոլթրի զեկույցի մերժումը ՀՀԿ մի շարք պատգամավորներ համարում են սեփական հաղթանակը: Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ԵԽԽՎ-ում ու ինչի՞ց կամ ումի՞ց է ավելի շատ սթափվել տվյալ կառույցը, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից:

«Ինձ համար շատ զարմանալի է, որ ՀՀԿ պատգամավորներն իրենց են վերագրում այն, ինչ արեցին Մինսկի խմբի համանախագահները: Որեւէ միտում կամ ցանկություն չունեմ վիրավորել մեր պատգամավորներին, սակայն ավելի լավ կլիներ, որ իրենք ժամանակին լավ աշխատեին: Ասածս վերաբերում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բոլոր ստորաբաժանումներին՝ լինի արտգործնախարարությունը, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովը, նախագահի աշխատակազմը, թե լոբբիստական մեր գործընկերները Եվրոպայում: Եթե նրանք լավ աշխատեին, նման խայտառակ փաստաթղթեր օրակարգում չէին էլ հայտնվի, իսկ հիմա ուրիշի հաղթանակը ցանկանում են իրենցով անել, ինչը կանվանեմ անշնորհքություն»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե այդ երկու բանաձեւերից Ուոլթերի զեկույցն էր «մեծ վտանգավորություն պարունակում»:

«Նորից կկրկնեմ, այդ բանաձեւը չընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից միայն Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Ինչ վերաբերում է Մարկովիչի զեկույցին, ապա հետեւելով քննարկմանը՝ կարող եմ ասել, որ ԵԽԽՎ պատգամավորները սկսեցին կտրուկ ըմբոստանալ հայկական պատվիրակության անդամների դեմ առաջին զեկույցի մերժումից հետո ու երկրորդի քննարկման ժամանակ: Այդպիսով, բոսնիացի պատգամավորի կողմից ներկայացված զեկույցը ընդունվեց որպես բանաձեւ»,- հավելեց նա:

Ինչպես նշում է քաղաքագետը, ԵԽԽՎ-ն ուներ հստակ հրահանգ՝ չընդունել քաղաքական մեծ ռիսկեր պարունակող Ռ. Ուոլթերի զեկույցը եւ այդ քայլը կոմպենսացնել Մ. Մարկովիչի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցով, որը ներկայացվում էր որպես մարդասիրական ու բնապահպանական զեկույց:

«Այս զեկույցը եւս փորձում էին չքաղաքականացնել, որ այն իր մեջ մեծ վտանգներ չպարունակի: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ստրասբուրգի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, հունվարի 22-ից հետո պլանավորված գործընթաց էր: Այստեղ միամտություն չկա, ԵԽԽՎ-ն փորձեց հաշիվը դարձնել 1-1: Ինչ խոսք, ես սա նաեւ մեր հաղթանակն եմ համարում, այլ հարց է, իհարկե, թե մենք ինչպես հասանք դրան, սակայն, ինչ ուզում է լինի, հայկական կողմը Ադրբեջանի նկատմամբ հաղթանակ տարավ այն առումով, որ Ադրբեջանը հասկացավ, որ իր վարած քաղաքականությունը զայրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու որ Արցախի վերաբերյալ իր վարած արտաքին քաղաքականության մեջ միայնակ է: Պետք է նշեմ նաեւ, որ սա մեծ հարված հասցրեց նաեւ Իլհամ Ալիեւին թե´ իր երկրի ներսում, թե´ դրա սահմաններից դուրս եւ հենց դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական մամուլը Ռ. Ուոլթերի բանաձեւի ֆիասկոյից հետո բավական ակտիվ կերպով փորձում է փնտրել մեղավորների: Նրանք վհուկների որս են կազմակերպել ու բացեիբաց հայտարարում են, թե ովքեր են մեղավոր Ադրբեջանի այս պարտության համար: Նրանք նշում են երկու անուն՝ Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի անունները: Թեպետ բռնապետ Ալիեւը չի ընդունում, որ դա նաեւ իր պարտությունն է, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այս ամենի մեջքին կանգնած է սուլթան Իլհամ Ալիեւը, որի անուղղակի հրահանգներով էլ կիրառվում է նավթախավիարային դիվանագիտությունը»,- ասաց քաղաքագետը:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor