Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկարաձգված արձակուրդներն ու դրա հետևանքները

Interview

Մինչ դպրոցականները վայելում են իրենց հանգիստը, հոգեբաններն ու մանկավարժներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ երկարաձգված արձակուրդը  կարող է բարդություններ առաջացնել աշակերտների համար դասերին ադապտացվելու հարցում։

119 դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սահակյանը նշում է, որ առաջին դասարանցիների մոտ ադապտացիան դժվար է ընթանում, բայց նույն խնդիրը բարձր դասարանցիների մոտ նույնպես կա: «Արձակուրդների ժամանակ սովորում են ուշ քնել-արթնանալուն: Առաջին ժամերին ուղեղն արթնացած չի լինում, եւ դժվար է դասն ընկալել»,- ասում է նա։

Հոգեբան Ժենյա Վարդանյանը Orer.am-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ ադապտացվելու խնդիրներ կարող են առաջանալ: «Բացի այդ՝ խտացված գրաֆիկը կարող է մտավոր գերծանրաբեռնվածության և լարվածության հանգեցնել։ Դասացուցակները կազմելիս պետք է հաշվի առնել առարկաների ծանրությունը գերլարումից խուսափելու համար»,- կարծում է նա։

Orer.am-ը նաև զրուցեց աշակերտների և նրանց ծնողների հետ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում արձակուրդների երկարաձգման որոշմանը ու ինչպես են անցկացնում ազատ ժամանակը:

Իզաբելլա Աբգարյանը, ով երկու դպրոցականների մայր է, դրական է գնահատում արձակուրդների երկարաձգումը: «Ողջունում եմ արձակուրդների երկարաձգումը: Անկախ վարակի տարածումից՝ միշտ կարծել եմ, որ ձմեռային արձակուրդները պետք է մինչև փետրվար լինեն, ինչպես ժամանակին մեզ մոտ էր: Դրականը շատ է` միմյանց չվարակելուց ու ցրտին սառած փողոցներով դպրոցի ճամփան չբռնելուց մինչև առավոտյան երկար քնելը: Միակ բացասական կողմը, կարծում եմ, որ աշխատող ծնողների համար է, որոնք չգիտեն՝ ուր տեղավորեն երեխային, որ հանգիստ աշխատեն: Դուստրս 12-րդ դասարանի աշակերտ է և հատկապես նրա համար արձակուրդների երկարաձգումը մեծ նվեր էր, որը թույլ տվեց ամբողջ ուժերով պարապել այն առարկաները, որոնք պետք է հանձնի բուհ ընդունվելու համար: Տղաս 6-րդ դասարանում է սովորում: Սկսել է գրքեր կարդալ, զբաղվում է սպորտով, ավելի շատ է մաքուր օդին լինում, քան դպրոցի օրերին: Բացի այդ, իրար կարոտած դասարանցիները հանդիպումներ են կազմակերպում ու միասին լավ ժամանակ անցկացնում»,- ասաց Իզաբելլան։
 
Արփի Խաչատրյանը սովորում է ավագ դպրոցում։ Նա հավանություն չի տալիս այն մտքին, որ շաբաթ օրերին դպրոց են գնալու: «Դա մինուս է ավելի շատ ավարտական դասարանների համար, դրան էլ գումարած այն, որ գարնանային արձակուրդներ չեն լինելու։ Եթե լիներ, կկարողանայինք ավելի լավ պատրաստվել քննություններին»,- մեզ հետ զրույցում ասաց Արփին։ Վերջինս նաև նշեց, որ չնայած բացասական կողմերին՝ հասցրել է կարդալ կիսատ թողած գրքերը, դիտել ֆիլմեր ու ավարտել մի քանի կիսատ թողած պատմվածք։
 
Անուշ Համբարձումյանն էլ, ով 3-րդ և 6-րդ դասարանի երեխաների մայր է, նշում է, որ չնայած բացասական կողմերին, կարողանում է երեխաների հետ լավ ժամանակ անցկացնել․ «Առաջին դրական կողմն այն է, որ իմ երեխաները չհիվանդացան, իսկ բացասականն այն է, որ լճացում է լրիվ, երեխաները չգիտեն՝ ինչով զբաղվել։ Քանի որ տնային հանձնարարություններ չեն եղել, ուղղակի կարդացել ենք։ Միասին ֆիլմեր ենք նայում ու խաղեր խաղում»։
 
Մեր հարցմանը մասնակցած երեխաները թեև նշել են, որ կարոտում են ընկերներին, դպրոցը, այնուամենայնիվ, գոհ են, որ կխուսափեն վարակվելուց ու ավելի երկար ժամանակ կունենան հանգստի համար։ Դպրոցականների մեծ մասը գտել է ինչ-որ տարբերակ՝ ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու համար։

Ինչպես նախապես հայտնել էինք, H1N1 վիրուսի տարածումը կանխելու նպատակով արդեն երրորդ անգամ երկարաձգվեցին դպրոցական արձակուրդները։ Դպրոցներում դասերը կսկսվեն փետրվարի 1-ից։ 

Անժելա Պողոսյան

 
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor