Աշխարհում միակ «Ուրախ գերեզմանատունը». ինչի՞ համար է այն այդպես կոչվում (լուսանկարներ)
LifestyleԱշխարհում շատ կան ազգեր, որոնք իրենց մահացած հարազատին այն աշխարհ են ճանապարհում՝ այրելով վերջիններիս մարմինը, գետին հանձնելով ու շատ այլ տարաբնույթ մեթոդներով: Կան նաև երկրներ, որտեղ ընդունված է հանգուցյալի մարմինը հանձնել հողին: Այդ երկրներից մեկն էլ Ռումինիան է, որտեղ գոյություն ունի մի քաղաք, որի գերեզմանատունը տարբերվում է աշխարհի մյուս բոլոր գերեզմանոցներից:
Ռումինիայի Սապանտա քաղաքում գործում է «Զվարթ» անվանումով գերեզմանատուն: Գերեզմանոցն առանձնանում է նրանով, որ նրա արտաքին ձևավորման մեջ գերակշռող են վառ գույներն, իսկ հանգուցյալների գերեզմանաքարերին պատկերված են իրենց կյանքում տեղի ունեցած ուրախ դրվագները, դեպքերը: Տեղացիները գերեզմանատան նման տեսքը կապում են հին ժամանակներում ընդունված մի կարծիքի հետ, ըստ որի, մահն ուրախ անցում է աշխարհիկ կյանքից դեպի ավելի լավ ու երջանիկ կյանքի:
Orer.am-ը ներկայացնում է աշխարհի միակ «ուրախ գերեզմանատան» ;ուսանկարները:







Անդրանիկ Ջալալյան