Այստեղ աղջիկները 12 տարեկանում տղա են դառնում. (լուսանկարներ)
LifestyleՀայտնաբերվել է մարդկանց խումբ, որոնց մոտ սեռական հասունացումն ու ձևավորումը կատարվում է բոլորովին այլ կերպ: Հայտնաբերված գյուղակը, որտեղ աղջիկները 12 տարեկանում դառնում են տղա, գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում : Պատճառն այն է, որ սաղմի սեռը սաղմնավորումից հետո առաջին շաբաթներում դեռևս պարզ չէ` պետք է անցնի մոտ ութ շաբաթ, որպեսզի սկսեն ձևավորվել նրա սեռական օրգանները: Եթե կինը տղայի է սպասում, ապա ամորձիների առաջացման գործընթացը ղեկավարում է X-քրոմոսոմը: Դրանք, իրենց հերթին, սկսում են թեստոսթերոն հորմոնն արտադրել, և երեխայի մոտ տղամարդու սեռական օրգաններ են ձևավորվում։ Աղջիկների մոտ այս գործընթացները ղեկավարում է Y-քրոմոսոմը: Հետագայում՝ 9-10–րդ շաբաթում, սաղմի մոտ նոր ձևավորվում է առնանդամը կամ ծլիկը։ Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նորածինների մոտ պակասում է (5-ալֆա–ռեդուկտազա) ֆերմենտը, որն ազդում է սեռական օրգանների վերջնական ձևավորման վրա: Այս երեխաների պատմությանն է անդրադարձել նաև BBC2–ի եթերով հեռարձակվող հայտնի «Հետադարձ հաշվարկ դեպի կյանք» (Countdown to Life) հաղորդումը:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ երեխաների լուսանկարները:





Անդրանիկ Ջալալյան