Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եվ դո՞ւ, Բրուտոս

Analysis

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն և սրում իրավիճակը Կորեական թերակղզու շրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ մարդասիրական դրսևորումներ է սկսել ցուցաբերել մեր ԱԳՆ-ն: Հիրավի, գերտերության հավակնություններ ունեցող պետության արտաքին գերատեսչության խիզախ մաքառում: Անելով նմանատիպ հայտարարություն՝ մեր դիվանագիտական կորպուսը կատարեց տիտանական աշխատանք և մեկ կրակոցով ողջ նապաստակների դաս ոչնչացրեց: Այսպիսի մաքառումի ընդունակ է միայն այն պետության արտգործնախարարությունը, որն ունակ է խնդիրներ լուծել մոլորակային, ներեցեք, միջմոլորակային հարթության վրա:

Այս հայտարարության մեջ կան թաքնված մի քանի հաղորդագրություններ: Նախ և առաջ, սրանով Հայաստանն իր դիրքերն է ամրապնդում Կորեական թերակղզում և հասկացնում Սեուլին, որ կորեացիների հայկական ծագման վարկածն առ այն, որ նրանք ձևավորվել են Կոտայքում և այնուհետ գաղթել Կորեական թերակղզի, ժամանակից շուտ շրջանառությունից հանել պետք չէ, և Հայաստանն այդ թերակղզին դիտարկում է իր հնարավոր ազդեցությունների գոտում: Երկրորդ, սրանով մեր ԱԳՆ-ն հասկացրեց Արևմուտքին, որ միջազգային ահաբեկչության և ընդհանրապես բռնապետությունների դեմ պայքարն առ ոչինչ է, եթե դրանում ներառված չէ Հայաստանն իր հսկայական կենսափորձով և ռեսուրսներով: Երրորդ, Հայաստանը լուծեց նաև քաղաքագիտական բարդագույն դիլեմա՝ կապված իր մերձավոր դաշնակից ՌԴ-ի հետ՝ հասկացնելով նրան, որ զսպվի Հյուսիսային Կորեային աջակցելու հարցում: Հայտարարությունն ուներ ենթատեքստեր՝ ուղղված նաև Ճապոնիային և Չինաստանին: Դե, դա ձեռքի հետ, մարդ ես, հետագա վարկեր մուրալու հարցում պետք կգա:

Իսկ այժմ ավելի լուրջ: Մեր ԱԳՆ-ն պարապուրդի մատնված խորհրդային հիմնարկ է և մեր հասարակության համար ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ կառույցը և դրան ենթակա բոլոր ենթակառույցները փակվեին ու փոխարենը դրանց տարածքում զարկ տրվեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը: Այդ կառույցը, հին առածի համաձայն, մկան ծակին հազար թուման էր տալիս, երբ մեր երկրում ինչ-որ երրորդ երկրի զինվորական սպանում էր մի ամբողջ ընտանիքի: Այդ կառույցը լեզուն մտցրել էր համապատասխան հատվածը, երբ թուրքական ինքնաթիռներն անարգել խախտում էին ՀՀ պետական սահմանը, այդ կառույցը շարունակում է քնած ձևանալ, երբ Եվրոպայում շարունակվում են ընդունվել հակահայկական բանաձևեր ու այսպես շարունակ: Թերևս կառույցի միակ ձեռքբերումն այսքան ժամանակ այն է, որ Հիլարի Քլինթոնը պոնչո է արել կառույցի ղեկավարին: Դրանով հետագա սերունդները կհպարտանան:

Ով ով, բայց գոնե Հայաստանի նման տոտալիտար համակարգ ունեցող երկիրն իրավունք չունի քննադատալու նմանատիպ համակարգ ու հավակնություններ ունեցող երկրին, ավելին, երբ ի սկզբանե գիտես, որ տարածածդ հաղորդագրությունն անգամ կիսալուրջ մարդկանց մոտ քմծիծաղ է առաջացնելու: Եվ հետո, տարածելով նման հայտարարություն մի երկրի նկատմամբ, որի իշխող համակարգը գրեթե ոչնչով չի տարբերվում քո երկրի իշխող համակարգից, մի տեսակ կոլեգիալ համերաշխության սկզբունք ես խախտում: Իսկ դա կողքից այդքան էլ լավ չի նայվում:

Եվ վերջում, թողած մեր անհամար խնդիրները, որոնք առկա են տարածաշրջանում և այլ հարթություններում, երբ բոլորս սրտի թրթիռով, յուրաքանչյուր առիթով սպասում ենք մի դիպվածի, որը կհիշեցնի այս կառույցի գոյության մասին և անգամ հուսախաբ լինում, արժե՞ մեր քիթը խոթել այնտեղ, որտեղ ընդհանրապես մեզ չեն սպասում: Ի՞նչ է սա, մեռնողի վերջին ջղաձիգ ցնցու՞մ:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards