Նորաձև ու կրքոտ՝ ժանեկազարդ հագուստ
LifestyleOrer.am-ը ներկայացնում է ժանյակի խելահեղությունը՝ իր նորաձևությամբ ու կրքոտությամբ:
ժամանակակից նորաձևության տների առաջատար դիզայներները այս տարի բառացիորեն հեղեղել են իրենց հավաքածուները ժանյակավոր հագուստներով: Ինչ էլ որ լինի, այսօր ժանյակավոր հանդերձները ճիշտ կրելու բազմաթիվ տարբերակներ կան: Անկախ նրանից, թե ինչ ոճ եք դուք նախընտրում` համեստ դասական, ազնվազարմ տիկնոջ թե գլամուրային կերպարը, կարելի է միանշանակ գտնել ցանկացած ոճի ժանյակավոր զգեստներ:
Գունավոր ժանյակը, օրինակ, այս սեզոնի թրենդային հագուստներից մեկն է: Ճիշտ ժամանակն է փոխարինել սև ու սպիտակ կոնտրաստային գույներով ժանյակավոր զգեստը վառ կարմիր կամ վարդագույն երանգների ժանյակներով: Քանի որ գունավոր ժանյակներից կարված հանդերձները փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել չեզոք գույների աքսեսուարների հետ, օրինակ բեժ գույնի դասական կոշիկների, թափանցիկ կամ մոկկո երանգի զուգագուլպաների, բարակ գոտիների հետ: Կարմիր ժանյակավոր զգեստը հիանալի տարբերակ է որպես երեկոյան զգեստ կրելու համար: Բարեկազմ աղջիկներին գեղեցիկ տեսք են հաղորդում նաև հագեցած կապույտ գույնի զգեստները: Մի քիչ արևը ոչ ոքի չի խանգարի, այդ պատճառով դեղին ժանյակավոր զգեստը շատ տեղին կլինի աղմկոտ երեկույթի գնալիս:
Եթե դուք կասկածում եք, արժե արդյոք կրել ժանյակավոր զգեստ, նախ և առաջ, ուշադրություն դարձրեք կտորի որակին: Ցածրորակ ժանյակից պատրաստված զգեստները կարելի է օգտագործել առօրյայում կրելու համար: Ամուր ժանյակներից պատրաստված զգեստները լավ են նստում և թույլ են տալիս ստեղծել ամենօրյա հրաշալի կերպարներ:
Բոլոր դեպքերում, ժանյակավոր հանդերձը պետք է ոչ թե ուղղակի լրացնի ձեր ստեղծած կերպարը, այլ պետք է լինի այդ կերպարի կենտրոնում: Լավագույն տարբերակն այս դեպքում կարող է լինել թափանցիկ ժանյակից կարված ֆուտլյար զգեստը: Իսկ ավելի համարձակ կանայք չեն վախենում անգամ կրել նման զգեստը առանց ժանյակի տակից մարմինը ծածկող կտորի: Ի դեպ, այսպես կոչված «մերկ» ժանյակավոր զգեստները մեծ տարածում են գտել հայտնի կանանց շրջանում: Նրանք բազմիցս ապշեցրել են հանրությանը իրենց զգեստի համարձակ ընտրությամբ: Ընդ որում, որպեսզի ժանյակավոր զգեստը բնական և ոչ թե գռեհիկ տեսք ունենա, պետք է ընտրությունը կանգնեցնել ազատ ձևվածք ունեցող զգեստների վրա:
Ահա այս գեղեցիկ ֆոտոշարքը, որտեղ կգտնեք ժանեկավոր տարատեսակ զգեստներ:


















































Պատրաստեց Լիանա Կարապետյանը