Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առողջ ազգաբնակչություն ունենալու համար մենք պատրաստ ենք համալիր մասնագիտական խմբերում ակտիվ աշխատել. Հ. Ղազինյան

Interview

Հաշվի առնելով ներկայիս վիրուսային հեպատիտների և ընդհանրապես լյարդի ախտահարումների արդիականության խնդիրը օրերս Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան կազմակերպել էր հանդիպում նեղ մասնագետ-բժիշկների հետ: 

Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի ղեկավար, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ասոցիացիան 2016 թվականի իր տարեկան ծրագրում որոշում է կայացրել բոլոր նեղ մասնագետներին ներկայացնել վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացող խնդիրները և դասախոսություններ անցկացնել այն նեղ մասնագետների համար, որոնց գործունեության ընթացքում հիվանդությունը կարող է ասոցացվել տվյալ յուրահատուկ խմբի հիվանդների լյարդի ախտահարումների հետ ևս:

«Այսօրվա մեր դասախոսության նյութը լյարդի ախտահարումն է հղիների մոտ: Այն բաժանվում է երկու խմբի: Առաջինը՝ դրանք ինֆեկցիոն բնույթի ախտահարումներն են, այսինքն վիրուսային հեպատիտների տարածվածությունն են հղիների մոտ: Դրանք ունեն յուրահատուկ ընթացք և պահանջում են առանձնահատուկ մոտեցում, և երկրորդ՝ շատ կարևոր խումբը հղիություն- ասոցացված լյարդի ախտահարումներն են»,- ասաց տիկին Ղազինյանը:

Մասնագետի խոսքով՝ ցանկացած գինեկոլոգ, անկախ այն բանից՝ Երևանում է աշխատում, թե հեռավոր մարզերում, պետք է իմանա, որ հղիության տարբեր եռամսյակներում կնոջ օրգանիզմում կարող են լինել լյարդի ախտաբանական տարբեր փոփոխություններ:

Վերջին հետազոտությունները ցուց են տվել, որ հեպատիտ B-ի առկայությունը հղիների մոտ կազմում է 1%-ից մի փոքր ավելի: Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա այդ վիրուսի տարածվածության մասին ստույգ տվյալներ դեռ չկան, բայց 2016-2020 թվականներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ծրագիր, որի մեջ ընդգրկված են բոլոր ռիսկի խմբերը, այդ թվում նաև հղիները, որոնք համապատասխան հետազոտություն կանցնեն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ախտորոշել հեպատիտների առկայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կստանան համապատասխան բուժում:

Գինեկոլոգներից բացի՝ ասոցիացիան պլանավորում է նաև դասախոսություններ կազմակերպել այլ նեղ մասնագետների՝ նեֆրոլոգների, մանկաբույժների և վիրաբույժների համար, ներկայացնելու համար տվյալ խմբերի հիվանդների մոտ լյարդի այս կամ այն ախտահարման տարածվածությունը՝ անկախ պատճառական ծագումից, թե նորմայից շեղումը ինֆեկցիոն բնույթ է կրում, թե՝ ոչ:

«Նշենք, որ ասոցիացիան բավականին ակտիվ աշխատում է և բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում: Ի վերջո, ամեն տարվա վերջում հաշվետու ենք լինում ինքներս մեր, մեր հիվանդների և ընդհանրապես բժշկագիտության առջև, և պարզվում է, որ այն ծրագրերը, որոնք մշակվում են տարվա սկզբում, որպես կանոն համարվում են իրականացված տարվա վերջում: Հավանաբար, դա է պատճառը, որ մենք ունենք մեր հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս»,- ասում է տիկին Ղազինյանը:

Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան, ունեալով բարձր հեղինակություն տեղական և միջազգային հարթակներում, ունի իր տեղը, դիրքը համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններում և այդ էր պատճառը, որ 2015-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը կարողացավ իր տարածքում կազմակերպել և անցկացնել վիրուսային հեպատիտ B-ի տարբեր դրսևորումների մասին միջազգային լուրջ գիտաժողով, որը ցնցեց ողջ համաշխարհային գիտական միտքը:

«Սա, իհարկե, սկիզբն էր և մենք պատրաստվում ենք այլ թեմաների վերաբերյալ նույնպես միջազգային գիտաժողովներ կազմակերպել, քանի որ ավելի դժվար է մասնագետին ուղարկել հանրապետության սահմաններից դուրս, քան թեման բերել Հայաստանի մասնագետների մոտ և այն դարձնել բոլորի սեփականությունը, այնպես որ, մենք ակնկալոմ ենք իրականացնել մեկ այլ միջազգային գիտաժողով, որն ավելի ակտուալ կլինի այդ ժամանակահատվածի համար»,- ասաց Հասմիկ Ղազինյանը:

Խոսելով գինեկոլոգների համար կազմակերպված դասախոսության մասին՝ նա նշեց, որ հարցերի տարափն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ թեման շատ ակտուալ էր և պահանջված Հայաստանի Հանրապետությունում:

«Կարևորն այն է, որ գինեկոլոգները հասկացան, որ իրենք մենակ չեն և ընդհանրապես լինում են շատ դեպքեր, որ մեկ հիվանդի հետ պետք է աշխատի ոչ թե մեկ մասնագետ, այլ մասնագետների մի ամբողջ թիմ: Եվ եթե հղիներն ունեն լյարդի հետ կապված խնդիրներ, ապա գինեկոլոգը և լյարդաբանը պետք է համատեղ աշխատեն մինչև ծննդալուծումը: Հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, բայց որոշ դեպքերում այն ուղեկցվում է այս կամ այն ախտաբանական շեղումներով, որը պահանջում է թիմային աշխատանք: Առողջ երեխաներ և ընդհանրապես ազգաբնակրություն ունենալու համար մենք պատրաստ ենք համալիր մասնագիտական խմբերում ակտիվ աշխատել և կառավարելի դարձնել բոլոր ռիսկի խմբերի հիվանդների մոտ առաջացած ախտաբանական շեղումները»,- ասաց Հ. Ղազինյանը:

Արմինե Գրիգորյան

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor