Գծավոր հագուստ. բոլոր սեզոնների թրենդ (լուսանկարներ)
LifestyleԹրենդային այնպիսի միտումներ կան, որոնք կարող են արագ հայտնվել և նույնքան անսպասելի էլ անհետանալ, սակայն կան նորաձևության երևույթներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց գրավչությունը:
Գծավոր նախշերը ևս ունեն տարբերակումներ, սակայն անկասկած մրցակցությունից դուրս է և միշտ նորաձև հենց ավանդական «նավաստու» գծավոր գործվածքը : Պետք է երախտապարտ լինել անզուգական Կոկո Շանելին, որ այդ գծավոր նախշերը մտել են մեր ամենօրյա զգեստապահարան, քանի որ հենց նա է իր սեփական օրինակով ցույց տվել, որ գծավոր նախշերը կարող են լինել շատ տարբեր՝ համարձակ և զուսպ, էլեգանտ և անփույթ : Այս նախշի առավելություններից մեկն այն է, որ հեշտությամբ համադրվում է այլ նախշերի հետ՝ ստեղծելով մի շարք նորաձև համադրություններ: Կարելի է ասել, այսօր նորաձև գծերն ամենուր են : Նրանք զարդարում են գեղեցիկ երեկոյան զգեստները, վերնաշապիկները, բլուզները, տաբատները, ոճային պայուսակները և ամենատարբեր աքսեսուարները: Դիզայներների առաջարկած ավանդական գծերն ամեն տարի տարբեր են: Սովորական կապույտ բամբակե վերնաշապիկի համար հիանալի համադրություն կլինեն, օրինակ, ջինսե հագուստները, ինչպիսիք են՝ տաբատը, կապրին և բաճկոնը: Ծալքերով կարճ կիսաշրջազգեստը կատարյալ լրացում է գծավոր կարճ բլուզի համար:
Գծավոր հագուստ կարող են կրել բոլորը՝ երիտասարդ մայրիկները, դպրոցականները, ուսանողուհիները: Սա հարմար է կրել ամենուր…
Դե ինչ, Orer.am-ը ներկայացնում է գծավոր նորաձև հագուստի ֆոտոշարք:



































Պատրաստեց Լիանա Կարապետյանը