Օրվա բաղադրատոմսը. Թխվածքաբլիթ «Շախմատ»
LifestyleԲաղադրիչներ
- ձու – 3 հատ
- կարագ – 220 գր
- վանիլին – 1 պտղունց
- շաքարավազ շագանակագույն – 4 ճ/գդ
- աղ – 1/3 թ/գդ
- կակաո – 1 ճ/գդ
- ալյուր – 270 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը պինդ եփում ենք, մաքրում, սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք (տվյալ բաղադրատոմսում սպիտակուցները մեզ պետք չեն գալու)։ Պինդ եփված դեղնուցները պատառաքաղով ճզմում ենք։ Փափկեցրած կարագը շաքարավազի, աղի, վանիլինի և դեղնուցների հետ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուր և խմոր հունցում։ Զանգվածը 2 մասի ենք բաժանում։ Մի մասի մեջ կակաո ենք ավելացնում և խառնում։ Բաց և մուգ գույնի խմորները նույն չափով գրտնակում ենք (14×9)։

- Մուգ գույնի խմորի վրա ենք դնում բաց գույնի խմորը, թեթևակի սեղմում ենք և 30-40 րոպեով դնում սառնարանը։

- Այնուհետև շերտերի եզրերը դանակով հավասարեցնում ենք։ Այնուհետև խմորը 4 հավասար մասերի ենք բաժանում։

- Երկու տեսակի խմորի շերտերը այնպես ենք իրար վրա դասավորում, որ բաց գույնի խմորի վրա մուգը լինի և հակառակը։

- Այնուհետև կտրում ենք 1 սմ լայնությամբ կտորներով։

- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և թխվածքաբլիթները շարում ենք յուղաթղթի վրա։

- Թխում ենք 10-15 րոպե (կախված ջեռոցից) 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Բարի ախորժակ։

Շատ հեշտ թխվածքաբլիթի բաղադրատոմս , որում շագանակագույն շաքարավազը կարող ենք փոխարինել նաև սովորական սպիտակ շաքարավազով:)