Վարդագույնի 50 երանգները (լուսանկարներ)
LifestyleՎարդագույնը փափուկ գույն է, որը բթացնում է զայրույթն ու ագրեսիան: Եթե ծանր օրվանից հետո տուն եք գալիս զայրացած ու ագրեսիվ, ապա նայեք ինչ-որ վարդագույն բանի եւ ձեր ագրեսիան կանհետանա:
Վարդագույնը կարող է նշանակել բարություն, կիրք, ռոմանտիկա, սեր: Նրանք, ովքեր նախընտրում են վարդագույնը, ցանկանում են կյանքը լիարժեք ապրել, ցանկանում են նոր տպավորություններ, աշխատասեր են եւ չեն սիրում հանգստանալ: Բայց երբեմն վարդագույնը նախընտրողները կարող են լինել թեթեւամիտ, մանկական, սիրում են իրենց ցույց տալ բոլորի առաջ:
Սիրո և քնքշանքի գույն է։ Երբ աղջիկն այս գույնի զգեստ է հագնում, տղամարդու մոտ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում։ Ջերմ զգացմունքներ է առաջացնում։ Տղամարդկանց դեպքում այս գույնն ընտրում են շատ ինքնավստահները: Վարդագույնը խորհրդանշում է նրբությունը և քնքշությունը, այն համդիսանում է պասիվ գույն,հանգստացնում է , մեղմացնում է զգացումները, հանգստացնում է ջզաձգված նյարդերը, ավելի վառ գույները բարձրացնում են տրամադրությունը և հաղորդում լավատեսություն:
Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջում իր դիրքերը եւ ողջ տարվա ընթացքում այն արդիական ու թրենդային կմնա։ Քաշմիրե վարդագույն հագուստով Դուք միշտ նորաձեւ տեսք կունենաք եւ կտարբերվեք մյուսներից:
Վարդագույնի երանգները անսահման են: Orer.am -ը ներկայացնում է այս գույնի 50 երանգները. նորաձև ֆոտոշարք Ձեզ համար:
















































Լիանա Կարապետյան