Ջինսե տաբատը՝ զգեստապահարանի հավերժ նորաձև իր (լուսանկարներ)
LifestyleՎիկտորիա Բեքհեմն ոճի մասին իր գրքում ջինսերի մասին գրում է, որ դրանք մեր ժամանակներում ոչ միայն զգեստապահարանի հիմքն են, այլև դրա ողնաշարն ու կրծքավանդակը, իսկ որոշ կանանց համար նաև ողջ կմախքը: Չի կարելի չհամաձայնել նրա հետ: Ինչպե՞ս էին կանայք նախկինում ապրում առանց ջինսերի. չէ՞ որ կանացի զգեստապահարանում զգեստապահարանի այս հրաշքը այդքան էլ վաղուց չի հայտնվել:
Արվեստագետները, վերջերս ուսումնասիրելով իտալացի անհայտ նկարչի աշխատանքները, հանգել են այն եզրակացության, որ ջինսե կտորը հնարավոր է՝ արտադրվել է դեռ XVII դարի վերջում, քանի որ նկարչի նկարներում պատկերված է դենիմ հիշեցնող կտոր:
1980-ականների սկզբին վաճառքի հանվեցին տարբեր երանգների ջինսերը: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին դիզայներական առաջին մոդելները: Սակայն դեռ 1965 թվականին Նյու Յորքի Limbo բուտիկը մոտ 200 դոլարով վաճառում էր դիզայներական ջինսեր:
Մենք հետաքրքիր ժամանակ ենք ապրում, երբ նորաձև է ամեն ինչ` սկիննի, կլյոշ, ուղիղ, բարձր գոտկատեղով, ցածր գոտկատեղով, գունավոր, պրինտով, ճղճղված… Այսօր այնքան հեշտ է ստեղծել նորաձև կերպար:
Orer.am-ը ներկայացնում է ջինսե ամենանորաձև տաբատները:



































Պատրաստեց Լիանա Կարապետյանը