Հարութ Բալյանն ու իսլանդացի երգչուհի Կլարա Էլիասն ընդամենն ընկերներ են
LifestyleԵրեկ համացանցում տեղեկատվություն էր տարածվելայն մասին, որ ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանն ու իսլանդացի հայտնի երգչուհի Կլարա Էլիասը սիրավեպ ունեն: Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն՝ երգիչը մատանի է նվիրել իսլանդացի երգչուհուն՝ Վալենտինի տոնի կապակցությամբ:
Orer.am-ի հետ զրույցում Հարութ Բալյանի փիառ մենեջերը հերքեց այդ տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Հարութն ու Կլարան ընդամենը ընկերներ են:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի ամռանը Հարութ Բալյանը մենահամերգով հանդես է գալու Երևանում: Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ իսլանդացի երգչուհին ուղեկցելու է Հարութին, մեր զրուցակիցն ասաց, որ Հարութն ինքը կորոշի երգչուհուն հրավիրել իր երևանյան մենահամերգին, թե ոչ: