Նորաձև սանրվածքներ, որ կգրավեն ցանկացած աղջկա (լուսանկարներ)
LifestyleՆորաձևության պատմության մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են այդ ժամանակահատվածին հատուկ սանրվածքներ, որոնք համարվել են նորաձև և գեղեցիկ: Անկախ ժամանակաշրջանից, տարիքից և ազգությունից` մազերի հյուսը միշտ էլ տարածված է ու նորաձև:
Սանրվածքի այս տեսակը բավականին հեշտ է, հարմար, ճաշակով և գեղեցիկ: Հաղորդում է ազնվականություն, նրբություն, էլեգանտություն:
Հունական սանրվածքը տեղին է ցանկացած առիթի համար. հարսանիք, երեկույթ, թատրոն, կինո, զբոսանք ընկերների հետ և այլն:
Ինչպե՞ս է այն արվում: Իրականում շատ պարզ. եթե համբերություն ցուցաբերել, ապա հնարավոր է այս սանրվածքն անել տնային պայմաններում: Եթե ունեք երկար ալիքաձև մազեր, ապա առանց որևէ նախապատրաստական աշխատքանի կարող ենք սկսել աշխատանքը: Իսկ եթե ցանկանում եք այս սանրվածքը ստանալ բնական ուղիղ մազերի վրա, ապա անհրաժեշտ է առաջնահերթ գանգրեցնել մազերը որևէ ընդունված ձևով և չսանրել: Որպես աքսեսուար կարող եք օգտագործել ինչ որ պատահի. քորոցներ, վարսակալներ, դիադեմաներ, օղակներ, ժապավեններ և այլն: Գլխավորը զարդարանքը չչափազանցնելն է: Գոյություն ունի հունական սանրվածքի մի քանի տեսակ: Մենք կդիտարկենք դրանցից ամենահայտնիները:
Հունական կապ. ամենահեշտ և նրբագեղ տարբերակը: Մեզ անհրաժեշտ են գամասեղներ և ժապավեններ: Մազերը մեջտեղից բաժանեք ուղիղ երկու մասի, գանգուրները թափեք և հավաքեք պինդ փնջի ծոծրակին: Այս սանրվածքը կարելի է ամրացնել գամասեղով և ոչ լայն ժապավենով: Կարելի է անել նաև նմանատիպ սանրվածք, սակայն մազափունջը պետք է լինի համարյա պարանոցի վրա: Այս սանրվածքը կրում է կորիմբոս անվանումը:
Ժամանակակից ոճաբաններն ավելի բարդ և նրբաճաշակ սանրվածքներ են ստանում` հիմնված ձգանների, գանգուրների, պոչիկներ, շղթաների կամ թարմ ծաղիկների վրա:Սակայն դրանք տարբերվում են ավանդական հունական սանրվածքներից: Դուք կհամոզվեք, որ այն նրբաճաշակ սանրվածքները, որ կրում էին հույն աստվածուհիները, հասանելի են նաև ձեզ համար: Եվ դրա համար պարտադիր չէ դիմել վարսահարդարի կամ ոճաբանի:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նորաձև սանրվածքների մի քանի տարբերակ, որոնք կօգնեն Ձեզ ինքնատիպ և հմայիչ տեսք ունենալ:














































Պատրաստեց Լիանա Կարապետյանը