3 աքսեսուար, որ խելահեղ կդարձնեն Ձեր կերպարը (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը գեղեցիկ սեռի ուշադրությանն է ներկայացնում երեք կարևորագույն աքսեսուար, որոնք նրանց կերպարին կհաղորդեն կանացիություն և էլեգանտություն:
1. Բրոշ
Բրոշը պատկանում է կանացի այն աքսեսուարների թվին, որոնք մշտապես ակտուալ են եղել: Նորաձևության պատմությունն ու զարգացումը ցույց է տվել, որ ավելի հին ժամանակաշրջաններում բրոշներ կրել են ոչ բոլոր կանայք, այն հիմնականում զարդարել է նրբագեղ, կայացած և սոցիալապես բարձր կարգավիճակում գտնվող կանանց: Իհարկե, դժվար է ասել, որ այն չի շարունակում պահպանել իր դասական նշանակությունը, բայց դրա հետ մեկտեղ ձեռք է բերել այնպիսի ակտուալություն, որը միմիայն ուրախացնում է, քանի որ նորաձևության մեջ նման կարծրատիպերը միտված են ոչնչացման: Ժամանակակից նորաձևության մեջ բրոշն իր նշանակությամբ ոչնչով չի զիջում և չի էլ գերազանցում այլ աքսեսուարներին, սակայն կիրառության տեսանկյունից այն մեծ տարածում է գտել: Վերջին շրջանում դժվար է գտնել հայտնի և հեղինակություն վայելող դիզայներների, ովքեր չեն ստեղծում բրոշներ՝ դրանց շնորհիվ էլ ավելի ընդգծելով իրենց հագուստը: Իսկ նորաձև կանայք և բնագավառի բլոգերները ինտենսիվորեն համադրում են բազմազան բրոշները իրենց տարբեր կերպարների հետ:
















2. Գլխազարդ
Գլխի զարդերը չափազանց նորաձև են: Առավել ակտուալ են թագի կամ պսակի ձև ունցող ոսկեգույն կամ արծաթագույն զարդարանքները, ինչպես նաև զանազան քարերով ու ծաղիկներով պատված մոդելները: Գլխազարդերը աղջիկներին դարձնում են առավել հմայիչ, բայց չպետք է չարաշահել:













3. Chanel պայուսակ
Chanel-ի պայուսակները նորաձևության աշխարհում ամենացանկալի իրերից են համարվում: Այսօր ցանկացած աղջիկ, ով ներկայանում է նորաձև, անբաժան է մնում Chanel պայուսակից: Համարձակ, կայացած, գրավիչ. այս պայուսակները կրողներին այսպես կարելի է բնութագրել:









Պատրաստեց Լիանա Կարապետյանը