Տարոն Մարգարյանը՝ Մետրոպոլիտենում
SocietyՔիչ առաջ Orer.am-ի թղթակիցը Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում տեսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երթևեկելիս: Նրան ուղեկցել է երկու հոգի:
Մետրոպոլիտենում քաղաքապետը զրույցի է բռնվել նաև ուղևորների հետ, սակայն հայտնի չէ, թե նա այսօր պարզապես որոշել էր երթևեկե՞լ քաղաքային տրանսպորտի այս տեսակով, թե՞ ուղևորության նպատակը Մետրոպոլիտենի խնդիրներին ծանոթանալն է եղել:

Ա.Գ.