3 վերնազգեստ, որ պետք է ունենալ գարնանային զգեստապահարանում (լուսանկարներ)
LifestyleԳոյություն ունեն վերնազգեստի չափազանց կարևոր տարբերակներ, առանց որոնց Ձեր գարնանային զգեստապահարանը թերի կլինի: Հատկապես ցուրտ եղանակներին վերնազգեստը ոչ միայն պրակտիկ բնույթ է կրում` տաքացնելով մեզ ցրտաշունչ օրերին, այլ դառնում է նաև մեր հմայիչ տեսքի գրավականը` լրացնելով ու լիարժեք դարձնելով մեր ստեղծած կերպարը: Orer.am-ը ներկայացնում է վերնազգեստի 3 տեսակներ, որոնք պետք է ունենալ գարնանային զգեստապահարանում:
1.Ջինսե բաճկոն
Ամենից անփոխարինելի իրն է վերնազգեստի բոլոր անհրաժեշտ տեսակների ցանկում: Այն ոչ միայն շատ պրակտիկ է, այլ նաև կարող է համադրվել բառացիորեն ցանկացած հագուստի հետ: Կանայք հնարավորություն ունեն կրելու ջինսե բաճկոն զգեստի հետ կամ այն համադրել տաք շարֆի ու գլխարկի հետ խոր աշնանը: Դուք հնարավորություն ունեք ընտրելու ավելի բաց երանգներ առօրյայում կրելու կամ ավելի մուգերը` հատուկ առիթների համար: Դիզայներներն իրենց ստեղծած ջինսե բաճկոնների անսահման մեծ տեսականիով մեզ հնարավորություն են տալիս կրելու այն, ինչ մեզ դուր է գալիս, մենք ազատ ենք հագնելու ջինսե բաճկոնները հագուստի վրայից կամ նույնիսկ վերարկուի տակից:
















2.Կաշվե բաճկոն
Երբ մենք պատկերացնում ենք կաշվե բաճկոն, մեր մտքում առաջին հերթին գալիս է բայկերի հանդերձը, սակայն, իրականում, կաշվե բաճկոն կարելի է տեսնել ցանկացած ոճի հանդերձի հետ, այն համապատասխան է գրեթե բոլոր առիթներին: Կաշվե բաճկոնի ոճային տարբերակները կարելի է կրել աշխատանքի գնալիս, հանգստի մեկնելիս, այն նույնիսկ կարող է դառնալ որևէ երեկույթի համար Ձեր ստեղծած կերպարի մի մասը: Չնայած այն բանին, որ կաշվե բաճկոնների որոշ տարբերակներ բավական թանկ արժեն, դրանք, այնուամենայնիվ, երկար տարիներ կծառայեն ձեզ: Եթե դուք կենդանական աշխարհի մոլի պաշտպան եք և նախընտրում եք չկրել բնական կաշվից պատրաստված հագուստներ, ապա կարող եք ձեռք բերել բաճկոն` արհեստական կաշվից, որը ոչնչով չի տարբերվում բնականից: Մի խոսքով, կաշվե բաճկոնը միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների զգեստապահարանի իր չէ: Փորձեք տարբեր ոճերի կաշվե բաճկոններ և ընտրեք այնպիսի տարբերակ, որն ավարտուն կդարձնի ձեր կերպարը:












3.Անձրևային բաճկոն
Երբեմն հովանոց քարշ տալը շատ անհարմար է, հատկապես եթե այն չափազանց մեծ է ձեր պայուսակի համար: Այդ ժամանակ օգնության է գալիս արձրևային բաճկոնը: Այսօր գոյություն ունեն շատ տարբեր ոճերի անձրևային բաճկոններ` վառ գույների, ուրախ նախշերով, ինչպես նաև ավելի ավանդական տարբերակներ՝ դասական կերպարներ ստեղծելու համար` դեղին, սև կամ բեժ գույների: Զարդարել գորշ, անձրևային օրը այս կերպարով Ձեզ կօգնեն նաև մեկ զույգ ռետինե երկարաճիտ կոշիկները: Չմոռանանք մարտ ամսվա խենթ լինելը. անձրևային եղանակի հետ հաճախ կբախվենք, բայց օրը կավարտենք ժպիտով:







Պատրաստեց Լիանա Կարապետյանը