Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր ընտրական օրենսգրքի նախագծով Հայաստանը կանցնի կիսաբաց համամասնական ընտրակարգի

Politics

Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքն ապահովում է բարեփոխված Սահմանադրության այն դրույթը, որ երկիրն անցնում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ներկայացնելով նոր ընտրական օրենսգրքի նախագիծը: «Համամասնական ընտրակարգը, սովորաբար, բաժանվում է երեք ե նթախմբի: Առաջինը փակ համամասնական ընտրակարգն է, երբ քաղաքացին չի կարողանում փոփոխություն կատարել այն ընտրական ցուցակի մեջ, որ ներկայացնում են կուսակցությունները: Սա մեզ ծանոթ համակարգ է, քանի որ մեզ մոտ համամասնական ընտրակարգը միշտ փակ է եղել, այսինքն՝ մեր քաղաքացիները չեն կարողացել իրենց ցանկությամբ փոխել այդ ցուցակի հաջորդականությունը: Բաց համամասնական ընտրակարգը հիմնականում կիրառվում է սկանդինավյան երկրներում, երբ ցուցակների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն էապես ազդում է նրա վրա, թե ցուցակում ներառված որ թեկնածուն կհայտնվի խորհրդարանում: Կա նաև կիսաբաց տարբերակը, որր առաջարկում է ընտրական օրենսգրքի նախագիծը: Մենք, ըստ էության կունենանք միաժամանակ բաց և փակ համամասնական ցուցակներ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նա մանրամասնեց, որ ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը: «Այդ ցուցակներում ներառվելու են նվազագույնը 80, առավելագույնը՝ 300 թեկնածու: Ահա այս թեկնածուների մի մասը պետք է ներառվեն նաև տարածքային ընտրացուցակներում: Հայաստանի Հանրապետությունը՝ համաձայն նոր ընտրական օրենսգրքի նախագծի բաժանվում է 13 ընտրատարածքների: Երևանը կբաժանվի 4 ընտրատարածքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ 1, մնացած մարզերը՝ մեկական ընտրատարածքի: Ընտրատարածքներում համամասնական ընտրակարգը իրականացվելու է ռեյտինգային՝ բաց ընտրական համակարգով: Յուրաքանչյուր կուսակցություն ցանկացած ընտրատարածքային հանձնաժողովում պետք է ունենա նվազագույնը 5 թեկնածու, իսկ առավելագույնը այնքան, որպեսզի յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն 10 հազար ընտրող: Կարելի է ենթադրել, որ միջին թվով առավելագույն թեկնածուների քանակը կլինի 10-15: Ընտրատարածքային հանձնաժողովներում առաջադրված թեկնածուները պետք է ընդգրկված լինեն նաև կուսակցության համամասնական ցուցակներում»,- մանրամասնեց պատգամավորը:

Մինասյանը հավելեց, որ ընտրություններից հետո հաշվարկվելու են կուսակցությունների հավաքած ձայները, որոշվելու է նրանց տրվելիք մանդատների քանակը, որի կեսը տրվում է փակ ցուցակին, իսկ կեսը՝ բաց, այսինքն՝ ընտրատարածքներում առաջադրվող թեկնածուներին: «Մանդատները գնալու են այն ընտրատարածքին, որտեղից տվյալ կուսակցությունը համամասնորեն ավելի շատ ձայներ է հավաքել»,- նշեց նա:

Պատգամավորը նաև հայտնեց, որ նոր ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է խորհրդարանում 4 տեղ հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: «Այդ 4 տեղերը ներկայացնելու են առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: «Համակարգն Այնպես է կառուցված, որ առաջին տեղը գրաված կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը իր հետ միասին խորհրդարան է տանում այդ ամենամեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցչին և այդպես համապատասխանաբար ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ կմտնեն խորհրդարան: Ստացվում է, որ պատգամավորների նվազագույն քանակը խորհրդարանում կլինի 105: 4-ը կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, 101-ը՝է համամասնական ընտրակարգով ընտրվածներ»,- հավելեց նա:

Նախագծի համաձայն՝ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում կանանց ներկայացվածությունը 20 տոկոսից պակաս չպետք է լինի: Գագիկ Մինասյանը նշեց, որ ցուցակում յուրաքանչյուր հնգյակի մեջ պետք է պարտադիր մեկ կին ներկայացված լինի:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank