Yerevan, 10.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մարդու միս չեմ սիրում, այն աղի է». մեր ժամանակների բռնապետների ամենասիրելի ուտելիքները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Իդի Ամին
 
https://i0.wp.com/icdn.lenta.ru/images/2014/12/10/18/20141210180335463/detail_231511d104298ad255e6127c2e2b3cea.jpg

Համեղ սնվել սիրում են բոլորը ու հատկապես նրանք, ովքեր իշխանության մոլուցք ունեն։ Իրենց «Բռնապետների ճաշերը» գրքում բրիտանացի հեղինակներ Վիկտորիա Կլարկն ու Մելիսսա Սկոտն արյունարբու ռեժիմների գաղափարախոսներին նկարագրել են մեկ որպես անմեղ քաղցրակերիկներ, մեկ որպես ցինիկ շատակերներ։ Ձեզ ենք ներկայացնում մեր օրերի ամենահայտնի բռնապետների սիրելի ուտեստների կերակրացանկերը։

Ֆիդել Կաստրո

Լինել հեղինակավոր առաջնորդ ու միևնույն ժամանակ հրաժարվել գիշատչի կերակրացանկից անտրամաբանական է թվում։ Համենայն դեպս, ինչպես պատմությունն է ցույց տվել, դեսպոտիկ հեգեմոնների ճնշող մեծամասնությունն ամենևին էլ բուսակեր չի եղել։

Օրինակ՝ Ֆիդել Կաստրոյին պալմաների շվաքում կոմունիզմ կառուցելու հարցում օգնում էր շատ սննդարար դելիկատես կրիայից պատրաստված ապուրը։ Ու ոչինչ, որ բազմաթիվ օրենսգրքերում արգելված է կրեաների որսը. կուբական հեղափոխականը պաշտում է թանձր շագանակագույն ուտեստը, որը հագեցած է խոտամսային համով։

Ադոլֆ Հիտլեր

Ինչպես հայտնի էր, Ադոլֆ Հիտլերը բուսակերության կրքոտ կողմնակից էր, բայց քչերը գիտեն, որ ֆյուրերը գերադասում էր բուսական ծագման սնունդ ամենևին էլ ոչ կենդանիների նկատմամբ տածած համակրանքից մղված, այլ ավելի շուտ առողջական նկատառումներից ելնելով։

Հրաժարվելով մսից՝ ֆյուրերը հույս ուներ ձերբազատվել քրոնիկ մետեորիզմից, սակայն կենդանական ծագման սնունդը՝ որպես այդպիսին, Հիտլերի դուրը գալիս էր։ Նրա ամենասիրած ուտեստը «Համբուրգյան ճտերն էին», որն իրենից ներկայացնում էր լեզվով, լյարդով ու ֆստխով լցոնած աղավնու ճտերով ուտեստ։

Բենիտո Մուսսոլինի

Բենիտո Մուսոլինին, օ սարսափ, չէր սիրում պաստայի և ոչ մի տեսակ։ Նա, ըստ երևույթին, ընդհանրապես տանել չէր կարողանում ածխաջրեր պարունակող մթերքներ՝ համարելով, որ օրինակ կարտոֆիլի պյուրեն իր մոտ գլխացավեր է առաջացնում, և հրաժարվում էր դրանից։ Փոխարենը, նա շատ էր սիրում ձիթապտղի յուղով ու կիտրոններով համեմված և խոշոր կտրտած սխտորի գլխիկների տեսքով թեթև խավարտ։ Ահա թե ինչու, ըստ որոշ ականատեսների վկայության, նրա տիկինը՝ Ռաքելա Գուիդին, գերադասում էր քնել երեխաների սենյակում…

Իոսիֆ Ստալին

Որքան էլ բարձր թռչես, կարևոր է հիշել, թե որտեղ են արմատները։ Հավանաբար այս կարծիքին էր նաև Ստալինը, ով պարբերաբար պահանջում էր կառուցել կիսաքացր Խվանչկարա գինին՝ իր հանրահայտ տևական հացկերույթների ժամանակ։ Դե իհարկե, չեք զարմանա, երբ իմանաք, որ մեծ բռնապետի սիրած ուտեստը սացիվին էր, որն իրենից ներկայացնում է հավի միս՝ համեմունքներով ու ընկույզներով։

Մուամար Քադդաֆին էլ հավատարիմ է իր հայրենի՝ լիբիական խոհանոցին։ Ամենից շատ գնդապետ Քադդաֆին սիրում էր լիբիական ազգային ուտեստը՝ ուղտի միսը կուսկուսով։ Նա նաև շատ էր խմում ուղտի կաթ, չնայած նրան, որ այդ կաթը, թեև շատ օգտակար է ու բավականին յուղոտ, խնդիրներ է առաջացնում նյութափոխանակության ու մարսողության հետ։ Երբ Քադդաֆին հանդիպում էր իր ընկեր Բերլուսկոնիի հետ, նա կամակորություն չէր անում ու հաճույքով ուտում էր նաև պաստա ու այլ ուտեստներ, քանի որ լիբիական հեղափոխության առաջնորդն անտարբեր չէր նաև իտալական խոհանոցի հանդեպ։

Զզվելի ուտեստների սիրահարի կոչումը կարելի է հանգիստ սրտով շնորհել Մալավիի նախկին նախագահ Հասթինգս Բանդային, ով կարտոֆիլի չիփսերի փոխարեն գերադասում էր գեր, չորացրած ու խրթխրթան մոկապնե թրթուրներ։ Ասում են, թե այս միջատներն իրոք մեծ սննդային արժեք ունեն ու դրանց բաղադրության մեջ ավելի շատ երկաթ կա, քան տավարի մսում։

Սև մայրցամաքի առաջնորդներին հաճախ են վերագրել տարբեր խոհանոցային այլասերվածություններ, որոնք արմատներով գնում են դեպի իրենց մշակույթը։ Օրինակ՝ Իդի Ամինը, ով Աֆրիկայի պատմության ամենադաժան ռեժիմներից մեկի հիմնադիիրն էր, այդպես էլ չկարողացավ ազատվել մարդակերի խարանից։ Ըստ որոշ լուրերի, նա ինքն էր խոստովանել, որ մերթընդմերթ սնվել է իր սպանված հակառակորդների ու պարզապես հպատակների մսից պատրաստված ուտեստներով։ Նրան է նաև վերագրվում հետևյալ աֆորիզմը. «Ես մարդու միս չեմ ուտում, որովհետև, ըստ իս, այն աղի է»։

Մյուս կողմից, Ուգանդայի մարդակեր նախագահն ամենակեր էր։ Նա հաճույքով ուտում էր պիցցա կամ էլ KFC-ի տապակած հավ, օրական առնվազն 40 նարինջ էր ուտում՝ համարելով, որ նարինջներն աֆրոդիզիակի էֆեկտ ունեն, իսկ երբ նրան այցելում էին արտասահմանյան հյուրեր, ապա նա նրանց հյուրասիրում էր մեղուների թրթուրներով ու տապակած մորեխներով։

Սադամ Հուսեյն

Սադդամ Հուսեյնն ուներ մոլուցք ուտելիքի հոգատար մատուցման, չափաբաժինների չափի ու մթերքների թարմության հանդեպ։ Նրա 20 պալատներից յուրաքանչյուրում օրական 3 անգամ ուտելիք էին պատրաստում, քանի որ ոչ մեկ չգիտեր՝ որտեղ կորոշի ճաշել Սադդամը օրվա տարբեր ժամերի։ Սադդամը պահանջում էր թարմ գառան կամ տավարի միս, որի մեջ մի գրամ ավելորդ ճարպ չէր լինի։ Նրան մատակարարում էին թարմ ծովախեցգետիններ ու կաղամարներ, իսկ ձիթապտուղը բերում էին բացառապես Գոլանի բարձրունքներում աճող այգիներից։ Հուսեյնը թուլություն ուներ նաև արևմտյան քաղցրավենիքների հանդեպ։ Օրինակ՝ երբ նրան ձերբակալեցին, սառնարանում գտան Bounty շոկոլադե սալիկների կիսադատարկ տուփ։

Գլխավոր բռնապետ-գուրմանն, իհարկե, Կիմ Չեն Ընն է։ Նրա անձնական շեֆ-խոհարարներն ամբողջ աշխարհով մեկ են զվռնում՝ փնտրելով իրենց սիրելի առաջնորդի ամենասիրված դելիկատեսները. իրանական ձկնկիթ, թայական մանգո, ճապոնական բրնձե թխվածքաբլիթներ, կենդանի ծովածեցգետիններ և այլն։ Հյուսիսային Կորեայի երիտասարդ բռնապետի համար աշխատում է հատուկ պատրաստված կանանց մի խումբ, որոնք պարտավոր են հատիկ-հատիկ ուսումնասիրել բրինձը, որը պետք է հայտնվի Կիմի սեղանին: Բրնձի հատիկների չափսը, գույնը և ձևը պետք է նույնը լինեն։ Կիմը նաև ունի անձնական մասնագետ, որը բացառապես ֆուգու ձուկ է պատրաստվում։ Այս դելիկատեսը խիստ բարդ է ու վտանգավոր, քանի որ ճապոնական այս ուտեստում կիրառվող ձուկը ձևելիս թույլ տված ցանկացած անզգուշություն կարող է բերի այն ուտողի մահվան։ Այս խոհարարը մի անգամ անկեղծացել է, որ Կիմը սիրում է, որ ձուկն այնքան թարմ լինի, որ բերանիդ մեջ դեռ շարժվելիս լինի։

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via Idram