Ինչ կրել, եթե հրավիրված եք ռոմանտիկ երեկոյի (լուսանկարներ)
LifestyleԿանանց ու աղջիկների համար լավ տեսք ունենալու առավել կարևոր ու ուշագրավ պատճառներից մեկը ռոմանտիկ երեկոյի գնալն է: Եվ որպեսզի տպավորիչ ու ցնցող տեսք ունենալ և զարմացնել շրջապատի մարդկանց անթերի ճաշակով, անհրաժեշտ է գրագետ ընտրել զգեստապահարանի իրերը: Հագուստների ու աքսեսուարների գրագետ ընտրությունը ձեզ կօգնի շլացնել բոլորին, միևնույն ժամանակ փոքրիկ սխալը կարող է փչացնել ամբողջ կերպարի լավ տպավորությունը: Ուրեմն, ինչպե՞ս հագնվել ռեստորան գնալիս: Երբ խոսքը գնում է երեկոյան զգեստի մասին, որը հարմար է ռեստորան գնալու համար, ապա առաջինը, ինչ գալիս է մտքում, դա շքեղ ու էլեգանտ զգեստն է: Չէ՞ որ հենց երեկոյան զգեստն է բացահայտում կնոջ կազմվածքի կանացիությունն ու գեղեցկությունը:
Ինչ պետք չէ կրել ռեստորան գնալիս: Չարժե կրել խիստ ոճով կիսաշրջազգեստ պիջակով, էլ չենք խոսում տաբատի մասին: Նման կերպարը ավելի շատ համապատասխանում է առօրյա կյանքին կամ գործնական հանդիպումների ու ընթրիքների համար: Պետք չէ ընտրել նաև կարճ զգեստներ, որոնք ամենևին տեղին չեն լինի կրել այնտեղ, որտեղ ընթրում են մարդիկ բարձր հասարակությունից: Ռեստորանում ընթրիքի գնալիս պակաս կարևոր չէ նաև աքսեսուարների գրագետ ու տեղին ընտրությունը, որոնք լրացնում ու զարդարում են կերպարը: Չարժե ձեր ընտրությունը կանգնեցնել խոշոր ու ծավալուն պայուսակների վրա: Նման դեպքերի համար ավելի լավ է ընտրել երեկոյան փոքրիկ պայուսակ, որը կարող է զարդարված լինել արհեստական քարերով կամ փայլուն զարդերով: Համապատասխան աքսեսուարները շահավետ լույսի ներքո կընդգծեն կերպարի նրբագեղությունը, անբասիր ճաշակը և, իհարկե, ներդաշնակություն կհաղորդեն:
Ի վերջո որոնք են ռեստորանում ընթրիքի գնալու համար ամենից իդեալական կերպարները: Այն դեպքում, եթե ռեստորանում ընթրիքը կապված է ինչ-որ թեմատիկայի հետ, ապա կարելի է ստեղծել զուսպ ու համադրված կերպարներ: Ռետրո երեկույթի համար իդեալական տարբերակ է ոչ երկար զգեստը, զարդերը և ծոպերով համալրված պայուսակը: Երեկույթի գնալիս պարտադիր չէ ունենալ վառ կերպար, կինը կամ աղջիկը կարող է ընտրել ոչ երկար զգեստ` խորը դեկոլտեով ու կենդանական նախշերով: Չնայած նրան, որ նման կերպարը ոչ այնքան հարմար է լավ ռեստորանում ընթրելու համար, ամեն դեպքում գույների գրագետ համադրությունը, ձևվածքը և չափերը ամենևին չեն փչացնի արտաքին տեսքի լավ տպավորությունը և նույնիսկ դեպի կինը կձգեն հիացական հայացքներ:
Դասական երեկոյան զգեստների սիրահարներին նորաձևության դիզայներները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել արդեն բոլորին հայտնի փոքրիկ սև զգեստի վրա: Վառ կերպարի տպավորությունն ուժեղացնելու համար կարելի է սև զգեստին ավելացնել ինքնատիպ աքսեսուարներ կամ արտահայտիչ դիմահարդարում անել: Նման զգեստի հետ հիանալի կսազի դասական երանգով կարմիր շրթներկը: Պակաս շահավետ չի երևա սև զգեստը, եթե այն համադրենք ոսկյա զարդերի հետ, չէ՞ որ նման համադրությունը կունենա ոչ միայն շքեղ տեսք, այլ նաև ձեզ կնմանեցնի թագուհու: Սակայն երիտասարդ աղջիկները ավելի լավ է հրաժարվեն սևի և ոսկեգույնի համադրությունից, քանի որ այն ավելի համապատասխանում է երեսուն տարեկանից բարձր, կայացած կանանց: Այն կանայք, որոնք պատրաստվում են ռեստորան գնալ նշելու իրենց ամուսնության տարեդարձը, պետք է առավելագույնս աշխատեն ստեղծել նուրբ ու ռոմանտիկ կերպար:
Orer.am-ը ներկայացնում է մի քանի կերպար, որոնք կատարյալ են ռոմանտիկ երեկոներին ներկայանալու համար:
























Պատրաստեց Լիանա Կարապետյանը