Գարունը՝ վարդագույն վերարկուով (լուսանկարներ)
LifestyleՔնքուշ վարդագույնի երանգները նորածնի այտերի բնական կարմրության, խաղաղ արևածագի ու նոր բացվող վարդի հետ են ասոցացվում։ Այն հանգստացնող է, չպարտադրող, միևնույն ժամանակ շքեղ ու շատ նորաձև։ Վարդագույն քվարցը կարելի է համադրել պաստելային այլ երանգների հետ, օրինակ՝ դեղձագույնի, կապտա-մոխրագույնի ու բաց մանուշակագույնի: Թերևս, միայն «գարնանային» մաշկ ունեցող կանայք պետք է զգուշանան կրել վարդագույնի սառը երանգը, քանի որ ոսկեգույն վարսերը նուրբ վարդագույն երանգի ֆոնին համահունչ չի լինի, իսկ դեմքի ավազի երանգը անհամապատասխանություն կստեղծի հագուստի սառը գույնի հետ: Սառը վարդագույնը անմեղ ու նուրբ տեսք ունի: Եվ չնայած իր մեղմության, այն բավական ինքնուրույն է և չի պահանջում օժանդակ երանգներ: Նման գույնով զգեստները տեղին կլինի կրել ինչպես հարսանիքի ժամանակ, այնպես էլ աշխատանքի գնալիս: Բայց և այնպես, այն ավելի հարմար է ոչ պաշտոնական միջավայրում կրելու համար, քանի որ գործնական հագուստի մեջ կստեղծի վարդագույն զգեստ հագած շիկահերի կերպար:
Վարդագույնի ավելի տաք տարբերակն է դեղձի գույնը: Այն համարվում է միջանկյալ գույն նարնջագույի և վարդագույնի միջև և պատկանում է պաստելային տաք երանգների կատեգորիային: Սակայն, ի տարբերություն դասական նարնջագույնի, այն չի հակադրվում մաշկի երանգի հետ: Դեղձի գույնը` կախված հագեցվածության աստիճանի, կարող է լինել երեկոյան կամ ամենօրյա: Այդ ազնվական երանգը հանգիստ կգտնի իր տեղը նաև հարսանեկան նորաձևության մեջ: Հարսնացուները, որոնք ձանձրալի են համարում դասական սպիտակ գույնը, իսկ սառը վարդագույնով վախենում են զեֆիրով տորթի տեսք ունենալ, կարող են ընտրել դեղձի գույնը, որը նրանց համար հիանալի այլընտրանք կարող է դառնալ: Դեղձի գույնի ավելի գունատ երանգները կարող են լինել գրեթե մարմնագույն` զգեստին հաղորդելով անսովոր հմայք ու նրբագեղություն: Նման զգեստի հետ տեղին կլինի կրել ոսկյա կամ բրոնզե զարդեր: Դեղձի գույնը կարող է հանդես գալ միայնակ ու լինել շատ ինքնուրույն, բայց նաև հիանալի ներդաշնակություն է ստեղծում գրեթե բոլոր գույների հետ: Այն կերպարը դարձնում է վառ ու գրավիչ:
Ձմեռը զիջել է դիրքերը, բայց մարտը պահանջում է փոքր-ինչ տաք հագուստ: Տեսեք,թե որքան գեղեցիկ և գարնանային են վարդագույն վերարկուները: Orer.am-ը ներկայացնում է նորաձև ֆոտոշարք:










վ
















Պատրաստեց Լիանա Կարապետյանը