Դիանա Մարտիրոսյանն ապա ավելի լավ է «բիգուձիներ» փաթաթի ու «պադեզդի» հարևանուհիներին կանչի սուրճ խմելու
AnalysisՄեր հասարակության հետ իսկապես մի բան այն չէ, ամեն ինչ իրար է խառնվել, նույնիսկ՝ մասնագիտությունները. մարդիկ լրիվ խառնել են, թե որ մասնագիտության տեր մարդը իրականում ինչով պիտի զբաղվի: Օրինակ՝ կա այսպիսի մասնագիտություն, որը կոչվում է կինոքննադատ, որի գործը քննադատելն է: Ու ցանկացած քիչ թե շատ գրագետ մարդ գիտի, որ քննադատելը վիրավորել չէ, անձնական տիրույթ, առավել ևս, ընտանիք ներխուժել չէ: Այո, ցանկացած քիչ թե շատ գրագետ մարդ դա գիտի, բայց կան նաև «կինոքննադատներ», որոնք կարծես թե այդ քիչ թե շատ գրագետների շարքին չեն դասվում ...
Պատահմամբ կարդացի մի «գերհանճարեղ» գրառում իրեն կինոքննադատ համարող ոմն Դիանա Մարտիրոսյանի կողմից Հայկ Մարությանի մասին: Այո՛, հենց Հայկ Մարությանի, այլ ոչ թե նրա մասնակցությամբ կամ նրա հեղինակած ինչ-որ ֆիլմի կամ հեռուստանախագծի, որովհետև հեղինակը, իր մասնագիտական կողմը թողած, ամբողջությամբ կենտրոնացել էր դերասանի անձի վրա, նույնիսկ ընտանիքին չէր մոռացել, նույնիսկ հասցրել էր Մարությանի երեխաներին «խղճալ»՝ Electric Yerevan-ին մասնակցելու համար:
Բայց ես կարծում եմ, որ իրականում խղճահարության արժանի է առհասարակ կինոքննադատությունը Հայաստանում, որովհետև այն ներկայացնում է Դիանա Մարտիրոսյանի նման «հանճարեղ» մասնագետը, ում շնորհիվ այդ կարևոր ու լուրջ մասնագիոտւթյունը վեր է ածվում «բեսեդկի» բամբասանքի: Նման քննադատություն կարող էր իրեն թույլ տալ «պադեզդի» կանանց հետ սուրճ խմելու ու «կոֆեի բաժակը նայելու» ու բամբասելու եկած «բիգուձիներով» հարևանուհին, բայց ոչ իրեն կինոքննադատ համարողը:
Ասածս ի՞նչ է. հարգելի՛ «քննադատներ», մի՛ լացացրեք ձեր մասնագիտության մայրիկը, իսկ եթե քննադատությունն ու անձնական վիրավորանքն ի վիճակի չեք իրարից տարբերել, ապա ավելի լավ է «բիգուձիներ» փաթաթեք ու «պադեզդի» հարևանուհիներին կանչեք սուրճ խմելու: Թող ձեր լսարանը սահմանափակվի միայն նրանցով:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան