Որտեղ է երևում կնոջ նրբագեղությունն ու էլեգանտությունը
LifestyleՆրբագեղությունն ու էլեգանտությունը կնոջ լավագույն բնորոշումներն են: Գեղեցիկ լինելը դեռ քիչ է էլեգանտ ու նրբագեղ լինելու համար: Բարակիրան գեղեցկուհիները, ովքեր սիրում են կրել ժանյակներ, անխոս նրբագեղ են ու էլեգանտ:
Գունավոր ժանյակը, օրինակ, այս սեզոնի թրենդային հագուստներից մեկն է: Ճիշտ ժամանակն է փոխարինել սև ու սպիտակ կոնտրաստային գույներով ժանյակավոր զգեստը վառ կարմիր կամ վարդագույն երանգների ժանյակներով: Քանի որ գունավոր ժանյակներից կարված հանդերձները փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել չեզոք գույների աքսեսուարների հետ, օրինակ բեժ գույնի դասական կոշիկների, թափանցիկ կամ մոկկո երանգի զուգագուլպաների, բարակ գոտիների հետ: Կարմիր ժանյակավոր զգեստը հիանալի տարբերակ է որպես երեկոյան զգեստ կրելու համար: Բարեկազմ աղջիկներին գեղեցիկ տեսք են հաղորդում նաև հագեցած կապույտ գույնի զգեստները: Մի քիչ արևը ոչ ոքի չի խանգարի, այդ պատճառով դեղին ժանյակավոր զգեստը շատ տեղին կլինի աղմկոտ երեկույթի գնալիս: Եթե դուք կասկածում եք, արժե արդյոք կրել ժանյակավոր զգեստ, նախ և առաջ, ուշադրություն դարձրեք կտորի որակին: Ցածրորակ ժանյակից պատրաստված զգեստները կարելի է օգտագործել առօրյայում կրելու համար: Ամուր ժանյակներից պատրաստված զգեստները լավ են նստում և թույլ են տալիս ստեղծել ամենօրյա հրաշալի կերպարներ:
Մարգարիտներ կրող կանայք աննկատ չեն մնում. Նրանք փայլում են, ինչպես կարմիր գորգի վրա հոլիվուդյան աստղերը: Սև զգեստը նույնպես կնոջը դարձնում է էլեգանտ ու նրբագեղ, հատկապես եթե այն կրում են նուրբ զարդերի հետ: Մեջքը բաց զգեստ, պաստելային գույներ,ծաղկային պրինտ… Orer.am-ը պատրաստել է ֆոտոշարք, որտեղ կտեսնեք նրբագեղություն ու էլեգանտություն պատկերող կերպարներ:





























Պատրաստեց Լիանա Կարապետյանը