Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակի և այլ հոբելյանների առթիվ միջոցառումներ կկազմակերպվեն

Society

Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համար 2016 թվականը լի է հոբելյանական միջոցառումներով: 1946 թվականին հիմնված և արդեն յոթ տասնամյակ գործունեություն ծավալող կարևորագույն հաստատության ընթացիկ տարվա ծրագրերի մասին «Արմենպրես»-ին է պատմում աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

2016-ըհոբելյանական տարի

Բյուրականի աստղադիտարանը տարբեր հոբելյաններ ունի: Առաջինը` ստեղծման 70-ամյակն է: Բացի դրանից` մեր խոշորագույն` 2,6-մետրանոց դիտակի 40-ամյակն է, որը շահագործման է հանձնվել 1976 թվականին: Հիմա աշխարհում 10-մետրանոց դիտակներ կան, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի. Այն, ինչ արվում է 2,6-մետրանոցով, հնարավոր չէ անել 10-մետրանոց դիտակով: Լրանում է նաև աստղադիտարանի հիմնադրի  մահվան 20 տարին: Վիկտոր Համբարձումյանը մահացավ աստղադիտարանի ստեղծման 50-րդ տարում:

Միջոցառումներով հարուստ տարի 

Այս տարի պատրաստում ենք տարբեր հանդիսություններ` նիստ ակադեմիայում, միջազգային գիտաժողով, որն ավելի տոնական բնույթ կունենա. տարբեր երկրներից բավականին մասնագետներ են լինելու: Ծրագրել ենք երիտասարդ աստղագետների համար միջազգային դպրոց կազմակերպել: Երկու տարին մեկ նման դպրոց ենք կազմակերպում, հավաքվում են տարբեր երկրների երիտասարդ աստղագետները, հրավիրում ենք նաև պրոֆեսորների, ովքեր դասախոսություններ են կարդում, երիտասարդների հետ պրակտիկ աշխատանքներ կատարում:

Մենք այս տարի էլ հավանաբար կկազմակերպենք դասախոսություններ հանրակրթական դպրոցներում: Նախօրոք մշակված ծրագրով մեր գիտնականները գնում են դպրոցներ, դասախոսություն կարդում` աստղագիտությունը ժողովրդականացնելու համար:

Գիտաժողովը և նիստը սեպտեմբերին են ծրագրված, դրանց ավարտից հետո իր աշխատանքները կսկսի միջազգային դպրոցը:

Ազգային արժեք Բյուրականի աստղադիտարանըտարածաշրջանային կենտրոն

Վերջին 10-15 տարում երկու շատ կարևոր բան էինք ծրագրել, որոնք ֆանտաստիկ էին թվում շատերին: Առաջին` դառնալ հանրապետության գիտակրթական կենտրոն, ինչ-որ կարգավիճակ ստանալ, որը ցույց տար աստղադիտարանի կարևորությունը:  Այն շատ մեծ լուսավորչական աշխատանք է կատարում, բացի հետազոտություններից, նաև զբոսաշրջային կենտրոն է, կադրերի պատրաստում է իրականացնում: Մենք անընդհատ պնդում էինք, որ որոշակի կարգավիճակ պետք է ունենանք: Կառավարության որոշմամբ` ազգային արժեքի կարգավիճակ ստացանք, ինչը էապես փոխեց ամեն ինչ` նաև բյուջեի տեսանկյունից:

Մյուս խնդիրն էր դառնալ տարածաշրջանային կենտրոն: Շրջակայքում ոչ մի երկրում նման ինֆրակառուցվածքով և գիտական դպրոցով կենտրոն չկար: Անցյալ տարի միջազգային աստղագիտական միության գործադիր կոմիտեն որոշում կայացրեց, որ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային կենտրոնը Բյուրականի աստղադիտարանն է:

Ատղադիտարանը դեպի 70-ամյակ է գնում բավականին լուրջ փոփոխություններով

Խնդիրներ կային, որոնք կապված էին տեխնիկական հագեցվածության հետ: Ազգային արժեքի կարգավիճակ ստանալուց հետո լուծվեց դրանց ֆինանսավորումը: Մեծ դիտակի հայելին այլումինապատելու խնդիր կար, հաջողվեց իրականացնել:

Ատղադիտարանը դեպի 70-ամյակ է գնում բավականին լուրջ փոփոխություններով, բավականին բաներ նոր կյանք են ստացել: Առաջին անգամ մենք մեզ թույլ տվեցինք նոր ընդունիչ պատվիրել` բավականին թանկ` 90 հազար դոլարով. շատ ժամանակակից սարք է: Ցանկացած մակարդակի հասնելուց հետո մարդ ձգտում է հաջորդին: Այն, ինչին մենք հասանք, արդեն մեծ թռիչք է: Գիտական և տեխնիկական միջոցների տեսակետից պետք է փորձել առաջ գնալ:

Հայկական աստղագիտությունը միշտ մրցակից է եղել արևմտյան աստղագիտությանը

Ոչ թե տեխնիկայի հզորության, աշխատավարձերի առումով, այլ խնդիրների դիտարկմամբ, լուծմամբ: Հայաստանը, մասնավորապես Բյուրականի աստղադիտարանը, երբեք չի ունենալու այն միջոցները, որոնք ծախսում են արևմտյան երկրները գիտության վրա: Բայց գիտական արժեքի իմաստով… Հայաստանը ժամանակի բոլոր հատվածներում աստղագիտության օրրան է եղել: Մենք պարտավոր ենք պահել այն, ինչ ունենք:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025