Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


PR մասնագետը՝ մամլո խոսնակ-ղեկավար-լրատվականի պետ հարաբերությունների մութ անկյունների մասին

Interview

Հաճախ լրագրողների համար անհասկանալի է, թե այս կամ այն կառույցի գործունեությունը լուսաբանելու համար ում պետք է դիմել՝ նախարարի մամուլի խոսնակի՞ն, թե՞ նույն գերատեսչության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանը:

Անկեղծորեն խոստովանենք, որ երկրորդ խողովակով տեղեկություն ստանալը հաճախ բավականին ժամանակատար է ու անցանկալի, քանի որ գերատեսչության վարչությունները նախընտրում են լրագրողների հետ գրավոր հարց ու պատասխանի սկզբունքով շփվել: Այն ոչ միայն ժամանակատար է, այլև հաճախ բավականին անարդյունավետ, քանի որ գրավոր հարց ուղղելու դեպքում գերատեսչությունը սովորաբար պատասխանում է օրենքով սահմանված՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչը երբեմն ուշացած է լինում:

Բացի այդ, լրագրողների գրավոր հարցերին տրվող պատասխանները հիմնականում գերատեսչական լեզվով գրված անբովանդակ տեքստեր են, որոնք հիմնականում շրջանցում են բուն հարցը: Այս աշխատաոճը, բնականաբար, չի կարող բավարարել որևէ լրագրողի, այդ պատճառով այս կամ այն գերատեսչության ղեկավարից կամ բարձրաստիճան պաշտոնյայից իրենց հարցի պատասխանն առանց միջնորդի ստանալու համար լրագրողները ստիպված են լինում կտրել նրանց ճանապարհը և պատասխանը ստանալ տեղում: Լրագրողների համար վաղուց արդեն ենթադրելի ու պարզ է, որ տեղեկատվությունը կարող է ուշանալ ոչ միայն օբեկտիվ, նաև սուբեկտիվ պատճառներով, որոնց մեջ կարևոր և առաջնային դեր է խաղում խոսնակ-ղեկավար- լրատվականի պետ ոչ միշտ միասնական աշխատող խողովակը:

Այս և այլ հարցերի մասին է Orer.am -ի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու, PR մասնագետ և փորձագետ Ծովինար Խաչատրյանի հետ:

- Ծովինար, Դուք աշխատել եք և՛ որպես գերատեսչության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար, և՛ որպես գերատեսչության ղեկավարի մամլո խոսնակ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են դրանք նման, կամ տարբեր իրարից կամ դրանք իրար փոխլրացնո՞ղ են, թե՞ հակառակը:

- Բնույթով նման, սակայն գործառույթներով ոչ հստակ տարանջատում ունեցող այս աշխատանքներն իրականում շահերի բախման, գործունեության ոչ պատշաճ լուսաբանման և ներքին խոհանոցը լրագրողներից թաքցնել չկարողանալու սողանցքներ շատ ունեն: Հստակ սահմանված պարտականություններ, իհարկե, կան, կան նաև գործառույթների կրկնություններ, ինչը մեկը մյուսից գործ խլելո կամ մյուսի փոխարեն աշխատել չցանկանալու հետևանքով կարող է անցանկալի իմիջ բերել տվյալ ղեկավարին և կառույցին: Այսօր օրենսդրական կարգավորման բացը փորձում են լրացնել մարդկային հարաբերությունների հիման վրա, ինչը ոչ միշտ ու ոչ բոլորին է հաջողվում: Սա այն դաշտն է, որտեղ մարդկային գործոնը բոլոր հարաբերություններում գերակա է, ուստի պարտականությունների հստակ բաշխումը նույնպես պետք է առաջնահերթ լինի: Այնուամենայնիվ, մի նուրբ սահման կա, որը ոչ միշտ է պահվում: Կարծում եմ՝ սա պահելու դեպքում գուցե աշխատանքի ճիշտ բաշխվածությունը արդյունք կտար: Խնդիրն այն է, որ օրենքով գերատեսչության մամուլի խոսնակը մշակում է PR քաղաքականությունը, իսկ բաժինն իրականացնում է այն: Սակայն օրենքում գործառույթների մասով ձևակերպումներն այնպես են շարադրված, որ շատ հաճախ հնարավոր չէ դրանք տարանջատել իրարից: Իսկապես, կարևոր խնդիր եք բարձրացնում, որը ոչ միայն լրագրողներն են նկատում, այլև քննարկվում է հենց խոսնակների և լրատվության պատասխանատուների շրջանակներում:

- Լրագրողները, հաճախ երկու «թևի» հետ շփվելով, հայտնվում են անհասկանալի իրավիճակում, քանի որ հարցն ուղղելով հասարակայնության հետ կապերի բաժնին, ստիպված են լինում օրերով սպասել պատասխանի կամ նույն բաժնից խորհուրդ են տալիս հարցն ուղղել մամուլի խոսնակին: Արդյո՞ք նույն գերատեսչությունում աշխատող անձանց կապն այդքան թույլ է կամ չի գործում: Որո՞ն ք են տարաձայնությունների հիմնական պատճառները:

- Եթե այդ տեսանկյունից հարցին մոտենանք, ապա իրականում մամուլի խոսնակը պատասխանատու է գերատեսչության ղեկավարի և թիմի աշխատանքի համար, իսկ աշխատակազմին վերաբերող ցանկացած բնույթի տեղեկատվական հարցի պատասխանատու պետք է լինի տեղեկատվության և հանրային կապերի բաժինը:

Բայց, ամեն դեպքում, քանի որ նույն կառույցից է տեղեկությունը դուրս գալիս, ապա ավելի նպատակահարմար է երկուսի համագործակցությունը, քան նրանց տարանջատված աշխատանքը: Եթե մամուլի խոսնակը տեղեկացված չլինի, թե լրատվական բաժնի կողմից ինչ տեղեկություն տրամադրվեց կամ հակառակը, ապա այս դեպքում միանշանակ հիմնարկը կտուժի: Սա նույնպես կանոնակարգված չէ և դարձյալ կախված է մարդկային գործոնից ու բարի կամք դրսևորելու անհրաժեշտությունից:

Այստեղ շատ կարևոր է գերատեսչությունից ինֆորմացիայի ճիշտ փոխանցումը, ինչը որոշ դեպքերում չի արվում և շատ հաճախ մեկը մյուսի հաշվին կամ մեկը մյուսին ինչ-որ բան ապացուցելու համար գիտակցաբար կամ անգիտակցաբար սխալ են աշխատում: Այսօր, իհարկե, կան օրինակելի կառույցներ, որտեղ, ի պատիվ ղեկավարի, փոխհամաձայնեցված և արդյունավետ են աշխատում խոսնակներն ու լրատվականները, սակայն հակառակի վերաբերյալ փաստերն ավելի շատ են:

- Ո՞րն է Ձեր առաջարկը: Ի՞նչ պետք է անել այդ հարցը կանոնակարգելու համար:

- Այն օրենսդրական կարգավորումները, որոնք այսօր կան, վաղուց հնացած են և իրականում այն պատկերը, ինչն ունենք կամ գործանակում այն ինչ կա (ի դեպ, հաջողված ձեռքբերումներ էլ կան դաշտը կարգավորելու առումով), կարելի է դրանց վրա հիմնվելով նոր օրենսդրական լուծումներ առաջարկել, քանի որ այդ հակասություններից ոչ ոք չի շահում: Ավելին, բոլորը կորցնում են և առաջին հերթին տուժում է ընթերցողը:

- Իսկ ի՞նչ կասեք, խոսնակ-գերատեսչության ղեկավար հարաբերությունների մասին: Տպավորությունն այնպիսին է, որ դրանք նույնպես շատ հաճախ բավականին խրթին են լինում, քանի որ սովորաբար գերատեսչության ղեկավարներն ամեն ջանք գործադրում են, որ իրենց ղեկավարած կառույցից բացասական լուրի արտահոսք չլինի և ամեն ինչ շատ լուսավոր ու պայծառ ներկայացվի, ինչը երբեմն հեռու է իրականությունից:

-Այստեղ նույնպես կան խնդիրներ: Բայց շատ դեպքերում նույն մամուլի խոսնակը նույն գերատեսչության մասին ինֆորմացիան մամուլից է ստանում, ինչը նույնպես ընդունելի և ցանկալի տարբերակ չէ: Դա է պատճառը, որ երբ ամեն մեկն իր հերթին չի համագործակցում մյուսի հետ, անցանկալի հետևանքներն անխուսափելի են դառնում: Իրականում այդ դաշտը շատ դյուրաբեկ է և շատ բան կախված է մարդկային որակներից ու հանդուրժողականությունից: Դաշտում աշխատող PR մասնագետների քննարկումների եզրակացությունն այն է, որ գործառույթների իրականացումը կախված չլինի այս կամ այն անձի ցանկությունից կամ դրա իսպառ բացակայությունից: Ինչ վերաբերում է ղեկավար-խոսնակ հարաբերությանը, ապա անգամ միջազգային փորձն է ցույց տալիս, որ ի սկզբանե տապալվում է այն աշխատանքը, երբ առաջ է գալիս հետևյալ հարցադրումը՝ Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՍ՝ ՇԵՖԻ՞, ԹԵ՞ ԼՐԱԳՐՈՂԻ:

Խոսնակը տեղեկատվական հոսքը ընդունող թափարգելն է, ով չի կանգնած ինչ-որ մեկի ճանապարհին, նա ճանապարհ բացողն է …

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia