Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պառլամենտարիզմը՝ բռունցքներով

Analysis

Ազգային ժողովում  տեղի ունեցած Փաշինյան-Ավագյան-Մովսիսյան հայտնի միջադեպից հետո հայաստանյան սոցցանցերը ողողեցին լալահառաչ և քաղքենի հայտարարությունները, թե «ահա այսպիսին է մեր խորհրդարանը» և այլն։

Թե, մասնավորապես, ինչպիսի կադրեր կան Հանրապետական խմբակցությունում, կարծում ենք` բոլորին է հայտնի: Հայտնի է նաև , թե ինչպիսի բառապաշարի, լեզվամտածողության և ինտելեկտի կրողներ են այդ կադրերը։

Կարծում եմ` խորհրդարանում տեղի ունեցածի շուրջ իրենց խորը վիշտն արտահայտողները նաև փայլուն կերպով հասկանում են, որ Առաքել Մովսիսյանը կամ Կարեն Ավագյանը, կամ Մհեր Սեդրակյանը և մյուս-մյուսները չեն կարող  հայեցակարգային և խորը քաղաքագիտական քննադատությամբ հանդես գալ Նիկոլ Փաշինյանի, Արամ Մանուկյանի կամ ցանկացած որևէ այլ, կրթական և ինտելեկտուալ ցենզով իրենց մի քանի անգամ գերազանցող ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ։ Բնականաբար, վերջիններս իրենց նվիրվածությունը վարչակարգին կամ Սերժ Սարգսյանին պետք է արտահայտեն իրենց տեսակի սահմաններում։

Ընդ որում՝ հարկ է նաև շեշտել. ընդդիմադիր այս կամ այն պատգամավորը այդ արտահայտություններին չի կարող պատասխանել  քաղաքական տեքստով և քաղաքական գնահատականով, քանի որ վերջիններս նշված դասակարգի համար անմատչելի բարձունքներ են, ուստի և նրանց պատասխանը պետք է լինի հենց նրանց լեզվով։

Սակայն այս միջադեպի մասին չէ, որ կուզենայի խոսել։ Տարիներ առաջ  հայկական հեռուստաեթերի լրատվական հաղորդումներից մեկի մեկնաբանը բացահայտ սարկազմով և քմծիծաղով ներկայացնում էր այն լուրը, թե ինչպես թուրքական պառլամենտում  կրթության մասին օրենքի քննարկումը վերածվել է պատգամավորների միջև ձեռնամարտի։

Առաջին հայացքից թվում է, թե դա այդպես էլ պետք է լինի, քանի որ զավեշտալի է հեռուսատադիտողի համար, երբ նա տեսնում է միմյանց հետ ձեռնամարտի բռնված քաղաքական գործիչների։

Սակայն ինձ հետաքրքրեց մեկ այլ փաստ։ Թուրքիայի պառլամենտում ձեռնամարտի է վերածվել այնպիսի կարևորագույն օրենքի քննարկում, ինչպիսին կրթության մասին օրենքն է։ Սա նշանակում է, որ ձեռնամարտի բռնված պատգամավորները խորությամբ հասկանում են նախ հարցի կարևորությունը, ապա և ցույց տալիս, որ նման կարևորության հարցի շուրջ սկզբունքայնությունը կարող է բերել անգամ ձեռնամարտի։

Ինչ խոսք, այս առումով հայաստանյան Ազգային ժողովը և այնտեղ մերթընդմերթ տեղի ունեցող միջադեպերը անգամ հեռավոր համեմատական չունեն նկարագրվածի հետ։ Սրա պատճառներից գլխավորը, բնականաբար, վերևում թվարկված հանրապետական կադրերն են, որոնք, ինչպես արդեն ասվեց, աներևակայելի հեռու են քաղաքական ցանկացած երևույթից։

Սակայն դա դեռ չի նշանակում, որ բռունցքները և պառլամենտարիզմը հակացուցված են, իսկ բռունցքների առկայությունը խորհրդարանում  ազգային խայտառակություն։ Ես, ընդհակառակը, կուզենայի, որ հաճախ Ազգային ժողովում բանը հասներ լեզվակռվի և ձեռնամարտի, այն վերապահումով սակայն, որ այդ ամենը կատարվեր քաղաքական կամ հասարակական երևույթի, օրենքի կամ հարցի քննարկման շուրջ և որ այդ ձեռնամարտի մասնակիցները լինեին իրապես օրենսդիրներ և քաղաքական գործիչներ բառիս լայն իմաստով։

Սա կնշանակեր, որ Ազգային ժողովում տեղի է ունենում գործընթաց, այնպիսի գործընթաց, որի կարևորության արդյունքում կարող են և տեղի տալ քաղաքական գործիչներից որևէ մեկի նյարդերը։ Հենց այդպիսի խորհրդարանում է , որ պատգամավորները չեն քվեարկում ուրիշի փոխարեն, չեն հայհոյում լրագրողներին, իրենց տաքուկ տեղերից ժարգոնային ռեպլիկներ բաց չեն թողնում մեկ այլ պատգամավորի հասցեին։

Նման խորհրդարանի դեպքում արդեն մամուլում ու սոցցանցերում  տեղ չէին ունենա քաղքենիական կամ գավառական, անվանեք ինչպես կուզեք,  «վայ, մամա ջան, ինչ ամոթ է» մակարդակի արտահայտությունները, քանի որ շատ հաճախ լինում են հարցեր, օրինագծեր և որոշումներ, որոնց քննարկման ընթացքում առավել տրամաբանական բան, քան ձեռնամարտը՝ իր ուղիղ և փոխաբերական իմաստներով պարզապես չկա։ Հենց այսպիսի խորհրդարանի դեպքում արդեն բռունցքները կդառնան պառլամենտարիզմի կայացման բաղկացուցիչ  գործիքներից մեկը։

Այս ամենի լինելիության համար, սակայն, կարծում եմ` պարզ է, թե որ տեսակը չպետք է տեղ ունենա Ազգային ժողովում։

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards