«Ռոսիա Մոլ»-ի 50 տոկոսը Խաչատուր Սուքիասյանինը չէ
SocietyՄայրաքաղաքի կենտրոնում մարտի 5-ին բացված «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնը, որը թվով երրորդ նմանատիպ խոշոր առևտրի կենտրոնն է մայրաքաղաքում, ամբողջությամբ չի պատկանում «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին:
Orer.am-ի տեղեկությունների համաձայն`«Ռոսիա Մոլ»-ի 50 տոկոսը պատկանում է ՀՀ նախագահի ավագ եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Ստացվում է, որ «Ռոսիա Մոլ»-ը կյանքի չէր էլ կոչվի, եթե այդ շքեղ առևտրի կենտրոնում իր «փայը» չունենար նախկին պատգամավորը:
Ա. Գրիգորյան