Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարկային միջոցների ներգրավվածությունը տնտեսության մեջ զգալիորեն աճել է

Analysis
2014 թ.-ի հուլիս ամսվա դրությամբ, ըստ ԿԲ-ի հրապարակումների, ՀՀ տնտեսության ճյուղերին առևտրական բանկերի կողմից տրամադրված գումարային վարկերի ծավալը կազմել է 1,85 տրիլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը (առանց կուտակված տոկոսների, ներառյալ ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը) 149,2 մլրդ դրամ: Եթե համեմատենք 2013 թ.-ի հուլիս ամսվա տվյալների հետ, ապա նկատվել է վարկավորման ծավալների աճ, որտեղ առևտրական բանկերի կողմից աճը կազմել է 10,7% (1,67 տրիլիոն 2013թ.-ի հուլիսին), իսկ վարկային կազմակերպությունների կողմից աճը կազմել է 16,9% (127,6 մլրդ. դրամ 2013թ.-ի հուլիսին): 

Առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերում գերակշռում են արտարժույթով տրամադրվող վարկերը՝ 61%, թեև սպառողական վարկերում գերիշխում են դրամով հատկացված վարկերը՝ 81,5 %, իսկ հիպոթեքային վարկերում՝ դրամով վարկերը կազմում են 46%: Ի տարբերություն առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերում գերակշռում են դրամով տրվող վարկերը` 64%, իսկ արտարժույթով վարկերը կազմում են 36%: Առևտրային բանկերի կողմից վարկավորման միջին կշռված տոկոսադրույքը կազմել է այս տարի 16,46%: Վարկային կազմակերպությունների դոլլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքը կազմում է 16-18%, իսկ դրամով տրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 20- 24% և ավելի:

Առևտրային բանկերի վարկերի կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ ունեն առևտրի՝ 18,7%, մշակող արդյունաբերության՝ 9,6%, գյուղատնտեսության՝ 7,4%, էլեկտրաէներգիայի արտադրության՝ 7%, շինարարության՝ 6%, ֆինանսական և ապահովագրական գործունեության՝ 5,3% ոլորտներին հատկացվող վարկերը, ինչպես նաև հիպոտեքային վարկերը՝ 8,1% և սպառողական վարկերը՝ 21,6%: Առևտրի ոլորտին հատկացված վարկերը, սպառողական վարկերը և հիպոտեքային վարկերը միասին կազմում են ամբողջ վարկերի մոտ կեսը՝ 48,3%-ը: Այս ամբողջ թվաբանության մեջ մի շարք հուսադրող կետեր կան. մասնավորապես այն, որ հիպոտեքային վարկերը իրենց ծավալներով հանրապետության առաջատարներից են: Դա նշանակում է, որ առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ են հիմնավորվում Հայաստանում և ձեռք են բերում բնակարաններ: Այս փաստը հուսադրող է նաև այնքանով, որ կարող է զսպիչ գործոն հանդիսանալ արտագաղթի համար. Հայաստանը լքելու մտադրություն ունեցողները այդպիսի ռիսկային երկարաժամկետ վարկեր չէին վերցնի: Հետաքիքիր և հուսադրող է նաև հաջորդ հանգամանքը՝ գյուղատնտեսության ոլորտում վարկավորումը աճել է 17,6%-ով՝ հասնելով 137,6 մլրդ. դրամի: Մշակող արդյունաբերության ոլորտում վարկավորման ծավալները կազմել են 179,9 մլրդ. դրամ, իսկ աճը՝ 9,2%: Անշուշտ, գյուղատնտեսության մեջ վարկերի ներգրավումը բավականին բարդ խնդիր է, որովհետև դրանք համարվում են մեծ ռիսկայնություն ունեցող վարկեր, սակայն առանց վարկավորման՝ տնտեսության այս ճյուղը պարզապես կդադարի գոյություն ունենալուց: Իսկ 17,6% աճը վկայում է, որ անկախ եղանակի մատուցած անակնկալներից՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները աճի միտումներ ունեն և կարիք կա նոր միջոցներ ներգրավել: Նույնը վերաբերվում է մշակվող արդյունաբերության ոլորտին: Վարկավորման համընդհանուր աճը դրական միտում կարող է լինել տնտեսության համար, որովհետև առանց զուգահեռ վարկային միջոցների ներգրավման՝ բարեկեցության աճ չի կարող լինել անգամ կենցաղում: Այժմ մեր տնտեսության համար կարևոր է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող վարկային քաղաքականության վերանայումը՝ մասնավորապես գործառնությունների տոկոսադրույքների նվազեցում, ինչպես նաև վարկերի վերադարձման ժամանակացույցի խախտման դեպքում տուգանքների, պատիժների և ներման հարցերի ավելի ճկուն մեխանիզմների ստեղծում, ինչը ներկայումս հատկապես արդիական է գյուղատնտեսական վարկերի պարագայում: Անդրանիկ Բարսեղյան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank