Գարնանային նորաձև գույներ. ֆոտոշարք
LifestyleՍառը կապույտ և տաք վարդագույն երանգները այս գարնան հիթն են համարվում: Վարդագույնի նուրբ երանգները հատկապես ակտուալ կլինեն գարնանը: Այս երանգը հրաշալի համադրվում է թրենդային կապույտի և երկնագույնի հետ՝ ստեղծելով պաստելային, նուրբ կերպարներ: Այս վարդագույնը հրաշալի է համադրվում նաև մոխրագույնի տարբեր երանգների հետ, դասական սև ու սպիտակի հետ:
Կապույտ իր բոլոր երանգներով՝ երկնագույնից մինչև հագեցած մուգ կապույտ, բավական ինքնաբավ գույն է և կարելի է կրել առանց այլ երանգների, միևնույն ժամանակ՝ կապույտը համադրվում է գարնանը նորաձև գրեթե բոլոր երանգների հետ՝ մոխրագույն, վարդագույն, բալագույն, դեղինի անգամ՝ նարնջագույնի հետ:
Դեղձի գույնը համարվում է միջանկյալ գույն նարնջագույի և վարդագույնի միջև և պատկանում է պաստելային տաք երանգների կատեգորիային: Սակայն, ի տարբերություն դասական նարնջագույնի, այն չի հակադրվում մաշկի երանգի հետ: Դեղձի գույնը` կախված հագեցվածության աստիճանից, կարող է լինել երեկոյան կամ ամենօրյա: Այդ ազնվական երանգը հանգիստ կգտնի իր տեղը նաև հարսանեկան նորաձևության մեջ: Հարսնացուները, որոնք ձանձրալի են համարում դասական սպիտակ գույնը, իսկ սառը վարդագույնով վախենում են զեֆիրով տորթի տեսք ունենալ, կարող են ընտրել դեղձի գույնը, որը նրանց համար հիանալի այլընտրանք կարող է դառնալ: Դեղձի գույնի ավելի գունատ երանգները կարող են լինել գրեթե մարմնագույն` զգեստին հաղորդելով անսովոր հմայք ու նրբագեղություն: Նման զգեստի հետ տեղին կլինի կրել ոսկյա կամ բրոնզե զարդեր: Դեղձի գույնը կարող է հանդես գալ միայնակ ու լինել շատ ինքնուրույն, բայց նաև հիանալի ներդաշնակություն է ստեղծում գրեթե բոլոր գույների հետ: Այն կերպարը դարձնում է վառ ու գրավիչ:
Դե իսկ սպիտակը խորհրդանշում է մաքրություն, հավատարմություն, անմեղություն, ճշմարտություն եվ ազնվություն: Այս պարզ գույնը գարնանը կրելու համար հրաշալի տարբերակ է: Հեշտությամբ համադրվում է վերը նշված գույների հետ:
Orer.am-ը ներկայացնում է գարնանային գույներ այս ֆոտոշարքով:


































Պատրաստեց Լիանա Կարապետյանը