Էլեգանտ սևի մի քանի համադրություն (լուսանկարներ)
LifestyleԻնչպես գիտենք, սև գույնը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից : Միշտ կարելի է էլեգանտ և գեղեցիկ տեսք ունենալ , եթե ընտրեք ձեզ համապատասխան սև հագուստ: Սևը ենթադրում է հավակնոտություն: Եթե մենք տեսնում ենք սեւ հագած տղամարդու կամ կնոջ, կամ սեւ մեքենա, ապա ենթագիտակցորեն նրանք մեզ համար դառնում են ավելի ծանրակշիռ: Թերեւս այդ է պատճառը, որ մեծահարուստ պարոնների լիմուզինները, ինչպես նաեւ նրանց հագուստները սեւ գույնի են: Սակայն սևը ոչ միայն հեղինակություն եւ ծանրակշռություն է ներկայացնում, այլեւ ագրեսիվություն: Կա մի հետաքրքիր փաստ. ֆուտբոլային դատավորները հաճախ տուգանային պատժի, ինչպես նաեւ դեղին ու կարմիր քարտերի են ենթարկում այն թիմերին, որոնք սեւ համազգեստով են:
Մարդիկ, ովքեր նախընտրում են սևը, առեղծվածային են: Նրանք անգիտակցաբար ուզում են գրավել շրջապատողների ուշադրությունը, քանի որ սեւ գույնը հետաքրքրական է եւ թաքցնում է ինչ-որ հետաքրքիր ու սարսափելի բան: Եթե դուք կրում եք միայն սև գույնի զգեստ, ապա դա խոսում է այն մասին, որ ձեզ ինչ-որ կարեւոր բան չի բավարարում կյանքում: Այսպիսով, դուք պաշտպանվում եք տհաճ իրականությունից եւ փորձում եք թաքնվել: Ավելի լավ է դուրս գալ այդ իրավիճակից: Բայց պետք է դա անել աստիճանաբար` փոխելով սև հագուստի որոշ ատրիբուտներ տարբեր վառ գույներով:
Orer.am-ը ներկայացնում է մի քանի համադրություն, որոնք այս սեզոնի համար լավագույնն են:

0










Պատրաստեց Լիանա Կարապետյանը