Ս. Զատկի տոնին ընդառաջ. այն, ինչ պետք է իմանալ
LifestyleՔրիստոնյա աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի հարության օրը` Սուրբ Զատիկը: Զատիկ նշանակում է զատվել, բաժանվել: Զատիկը Հիսուսի հարության տոնն է. նա զատվել է մեռածներից, այդ պատճառով տոնը կոչվում է զատիկ: Զատկի խորհրդանիշ ձուն ներկում են կարմիր: Երբ Մարիամ Աստվածածինը ձու է բերում Հիսուսի համար, և տեսնում է , որ նրան խաչել են, լացում է և նրա արցունքներին է խառնվում նաև Հիսուսի արյունը և թափվում է ձվերի վրա:
Տոնի ամենատարածված խորհրդանիշը ներկված ձուն է: Հիմնականում օգտագործվում է կարմիր գույնը, որպես Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ: Իսկ որտեղի՞ց է առաջացել ձու ներկելու սովորույթը:
Ըստ ավանդության` Մարիա Մագդաղինացին Ավետարանը քարոզելու համար մեկնում է Հռոմ: Տիբերիոս կայսեր ներկայանալով` նրան կարմիր ձու է նվիրում, ասելով` Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Գրիգոր Տաթևացու վկայմամբ` Զատկի օրը կարմիր ձու ենք ներկում, քանի որ ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, ինչպես որ իմաստուններն են ասում՝ դրսի կեղևը նմանում է երկնքին, թաղանթը` օդի, սպիտակուցը՝ ջրի, դեղինն էր երկիրն է, այսինքն՝ մեջը, իսկ կարմիր ներկելը նշանակում է, թէ ամբողջ աշխարհը մաքրվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը:
Գինին այն խմիչքն է , որը Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց: Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը: Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:
Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել: Պասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են զատկի սեղանին, այն խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը, այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում , որ փշի տեսք տա:
Orer.am-ը ներկայացնում է մի քանի լուսանկար, որոնք կոգեշնչեն Զատկի տոնին պատրաստվելիս:







Պատրաստեց Լիանա Կարապետյանը