Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անդրանիկ Մարգարյանն ուներ հայրենիքին ծառայելու առաքելություն. բարձրագույն ղեկավարությունը հարգեց նախկին վարչապետի հիշատակը

Society

 Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը Կոմիտասի այգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատգամավորներ, բարձրաստիճա ն այլ պաշտոնյաներ:

Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի անցկացվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին նախկին վարչապետի շիրիմին:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանն առաջին հերթին մարդ էր՝ նվիրված իր ընտանիքին, հայրենիքին, հող ու ջրին: «Նա մտածող պետական ու քաղաքական գործիչ էր: Նա միշտ պետականությունը վեր է դասել թե կուսակցական, թե անձնական շահերից: Ես կցանկանամ, որ մեր բոլոր ղեկավարները նրա նման լինեն, ում մոտ պետականությունը միշտ պետք է գերիշխի: Ես կարծում եմ, որ մենք մի օր կունենանք այն Հայաստանը, որը նա էր երազում»,- ընդգծեց Մելիքյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Անդրանիկ Մարգարյանը իր երկիրն ու հայրենիքը բարձր գնահատող անձնավորություն էր: «Առաջին հայացքից նրա մոտ նկատվող պարզության մեջ մեծ խորություն կար, մեծ իմաստ կար, որից անընդհատ պետք է սովորել: Նա հաշտեցնող տեսակ էր: Նա երբեք պառակտող ու կիսող չէր: Այսօր ոչ միայն հանրապետականների շարքերում, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում չեք գտնի մի մարդու, ով, անկախ քաղաքական հայացքներից, Անդրանիկ Մարգարյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել: Սա այն հատկանիշն Õ §, որ, միգուցե, մեզ պակասում է, որովհետև հայացքների տարբերությունը, քաղաքական դիրքորոշումների տարբերությունը երբեք մարդկանց չպետք է թշնամացնի, հակառակորդներ դարձնի: Եթե դու ազնիվ ես քո նկրտումներում, դու իսկապես ցանկանում ես լավ երկիր ունենալ: Անդրանիկ Մարգարյանը էտալոն էր ոչ միայն այս հարցում, այլև շատ ու շատ այլ հարցերում»,- եզրափակեց Թովմասյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև բարոյական դաշտում շատ մեծ հետք է թողել: «Նա Տիրոջ կամքով ուներ առաքելություն՝ ծառայել հայրենիքին, ծառայել ազգին, ծառայել պետությանը: Անդրանիկ Մարգարյանը բարությամբ էր հաղթում նույնիսկ իր հակառակորդներին: Նա երբեք չարությանը չարությամբ չէր պատասխանում: Եվ առաջին դասը, որ մենք ստացել ենք նրանից, սեփական հայրենիքում հակառակորդներ և թշնամիներ չունենալն է: Սեփական հայրենիքում բոլորը մերոնք են՝ ընդդիմություն, թե իշխանություն: Եվ բոլորս պետք է ձեռք ձեռքի տված, քարը քարի վրա դնելով հզորացնենք մեր տարածքով փոքր, բայց արժեքային համակարգով մեծ հայրենիքը: Դա էր հիմնական հետագիծը, որ թողեց Անդրանիկ Մարգարյանը, և ես կարծում եմ, որ մենք բոլորս ամեն օր կարևոր քայլ կատարելուց առաջ միշտ հիշենք, որ, ինչպես ասել է մեծն Նժդեհը, ամեն ինչից վեր պետք է նախ մարդ լինենք: Անդրանիկ Մարգարյանը նախ մարդ էր: Նա առաջինը ոչ թե հանրապետական էր, քաղաքական գործիչ ու վարչապետ էր, այլ առաջին հերթին մարդ էր, որովհետև իր մեջ այնքան քրիստոնեական հոգի կար, այնքան բարություն կար, որ նա կարող էր իրեն ամենաշատը քննադատող լրագրողի հետ նստել ու ընկերաբար զրուցել: Նրա մեջ չի եղել ատելություն: Որևէ լրագրող, որևէ քաղաքական գործիչ չի կարող ասել, որ Անդրանիկ Մարգարյանը քննադատությանը, երբեմն նաև անհարկի քննադատությանը նույն ձևով է պատասխանել: Նա մարդ էր, նա սիրում էր իր հայրենիքը և անձնվիրաբար ծառայում էր իր հայրենիքին: Իսկ մեզ համար նա կարևոր դաս է թողել՝ սիրել միմյանց, հարգել միմյանց և գիտակցել, որ միայն մեր գործերով կարող ենք հզորացնել մեր Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025