Անդրանիկ Մարգարյանն ուներ հայրենիքին ծառայելու առաքելություն. բարձրագույն ղեկավարությունը հարգեց նախկին վարչապետի հիշատակը
ОбществоՀայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը Կոմիտասի այգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատգամավորներ, բարձրաստիճա ն այլ պաշտոնյաներ:
Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի անցկացվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին նախկին վարչապետի շիրիմին:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանն առաջին հերթին մարդ էր՝ նվիրված իր ընտանիքին, հայրենիքին, հող ու ջրին: «Նա մտածող պետական ու քաղաքական գործիչ էր: Նա միշտ պետականությունը վեր է դասել թե կուսակցական, թե անձնական շահերից: Ես կցանկանամ, որ մեր բոլոր ղեկավարները նրա նման լինեն, ում մոտ պետականությունը միշտ պետք է գերիշխի: Ես կարծում եմ, որ մենք մի օր կունենանք այն Հայաստանը, որը նա էր երազում»,- ընդգծեց Մելիքյանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Անդրանիկ Մարգարյանը իր երկիրն ու հայրենիքը բարձր գնահատող անձնավորություն էր: «Առաջին հայացքից նրա մոտ նկատվող պարզության մեջ մեծ խորություն կար, մեծ իմաստ կար, որից անընդհատ պետք է սովորել: Նա հաշտեցնող տեսակ էր: Նա երբեք պառակտող ու կիսող չէր: Այսօր ոչ միայն հանրապետականների շարքերում, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում չեք գտնի մի մարդու, ով, անկախ քաղաքական հայացքներից, Անդրանիկ Մարգարյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել: Սա այն հատկանիշն Õ §, որ, միգուցե, մեզ պակասում է, որովհետև հայացքների տարբերությունը, քաղաքական դիրքորոշումների տարբերությունը երբեք մարդկանց չպետք է թշնամացնի, հակառակորդներ դարձնի: Եթե դու ազնիվ ես քո նկրտումներում, դու իսկապես ցանկանում ես լավ երկիր ունենալ: Անդրանիկ Մարգարյանը էտալոն էր ոչ միայն այս հարցում, այլև շատ ու շատ այլ հարցերում»,- եզրափակեց Թովմասյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև բարոյական դաշտում շատ մեծ հետք է թողել: «Նա Տիրոջ կամքով ուներ առաքելություն՝ ծառայել հայրենիքին, ծառայել ազգին, ծառայել պետությանը: Անդրանիկ Մարգարյանը բարությամբ էր հաղթում նույնիսկ իր հակառակորդներին: Նա երբեք չարությանը չարությամբ չէր պատասխանում: Եվ առաջին դասը, որ մենք ստացել ենք նրանից, սեփական հայրենիքում հակառակորդներ և թշնամիներ չունենալն է: Սեփական հայրենիքում բոլորը մերոնք են՝ ընդդիմություն, թե իշխանություն: Եվ բոլորս պետք է ձեռք ձեռքի տված, քարը քարի վրա դնելով հզորացնենք մեր տարածքով փոքր, բայց արժեքային համակարգով մեծ հայրենիքը: Դա էր հիմնական հետագիծը, որ թողեց Անդրանիկ Մարգարյանը, և ես կարծում եմ, որ մենք բոլորս ամեն օր կարևոր քայլ կատարելուց առաջ միշտ հիշենք, որ, ինչպես ասել է մեծն Նժդեհը, ամեն ինչից վեր պետք է նախ մարդ լինենք: Անդրանիկ Մարգարյանը նախ մարդ էր: Նա առաջինը ոչ թե հանրապետական էր, քաղաքական գործիչ ու վարչապետ էր, այլ առաջին հերթին մարդ էր, որովհետև իր մեջ այնքան քրիստոնեական հոգի կար, այնքան բարություն կար, որ նա կարող էր իրեն ամենաշատը քննադատող լրագրողի հետ նստել ու ընկերաբար զրուցել: Նրա մեջ չի եղել ատելություն: Որևէ լրագրող, որևէ քաղաքական գործիչ չի կարող ասել, որ Անդրանիկ Մարգարյանը քննադատությանը, երբեմն նաև անհարկի քննադատությանը նույն ձևով է պատասխանել: Նա մարդ էր, նա սիրում էր իր հայրենիքը և անձնվիրաբար ծառայում էր իր հայրենիքին: Իսկ մեզ համար նա կարևոր դաս է թողել՝ սիրել միմյանց, հարգել միմյանց և գիտակցել, որ միայն մեր գործերով կարող ենք հզորացնել մեր Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: