Եղնիկներն ու հովազները՝ ուշադրության կենտրոնում
SocietyԵրեկ՝ ապրիլի 7-ին, պաշտոնական այցով մեր երկրում գտնվող ՌԴ և ՀՀ վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին բանակցությունների արդյունքների մասին ամփոփող հայտարարություններ հրապարակելուց հետո Orer.am-ը հնարավորություն ունեցավ զրուցել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև բնապահպանության ոլորտի շուրջ տեղի ունեցած բանակցությունները մի քանի փուլով են ընթացել: Երկու գերատեսչությունների ղեկավարների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում այսուհետ բոլոր ուղղություններով ավելի ընդլայնված համատեղ ծրագրեր կիրականացվեն:
Խոսելով համաձայնագրից բխող առաջնային ուղղությունների մասին՝ Ա. Գրիգորյանն ասաց, որ այն վերաբերել է ինչպես մթնոլորտի աղտոտվածությանը, այնպես էլ այլ հարցերի: «Կենսառեսուրսների մասով մենք որոշում ենք կայացրել, որպեզի կարողանանք «Կովկասյան ազնվացեղ եղջերու» ծրագիր իրականացնենք նաև այս տարածաշրջանում նույնպես: Ռուսաստանում այն բարձր հիմքերի վրա է դրված: Միաժամանակ, նաև հովազի վերաառողջացման ծրագիր ենք իրականացնելու: Այնպես որ, կարճ ժամանակ հետո մեր գործունեությունն ամբողջությամբ տեսանելի կլինի»,- ասաց բնապահպանության նախարարը:
Ա. Գրիգորյան