Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի. Մովսես Հակոբյան

Society

Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ եւս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը եւս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար»,-ասել է Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարո՞ղ է տևական լինել:

«Ինչքան կտեևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևՍ մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ», - մանրամասնել է Հակոբյանը:

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, եւ կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և  համապատասխան միջոցառումներ իրականացրել են»,-ասել է նա և հավելել. «Իրենց մտադրությունը մինչև Ստեփանակերտ հասնելը երազանքի ոլորտից է, որովհետև Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է այնտեղ, որտեղ ամեն մի կտոր հողի համար կա զինվոր և մարտնչելով  հակառակորդին այդ հնարավորությունը երբեք չի ընձեռելու»,-ասել է Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծել է, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով` դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով և փորձել գործել չորս ուղղություններով, սակայն Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել և կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը. «Մեր պաշտպանությունը բազմաշերտ է և հակառակորդն այս գործողությունների ընթացքում դա հասկացավ»:

Մովսես Հակոբյանի խոսքով, հայկական բանակն ուժեղ և պատրաստված է և դա ապացուցվեց շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած հաջողություններով:

«Մեր երիտասարդները, բանակն ապացուցեցին, որ իրենք այն տղաների զավակներն են, որոնք 94թ. հաղթանակ են կերտել և փոխանցել իրենց: Իրենց գործողություններով ապացուցեցին, որ առավել են 92-94թ. ավագ սերնդից»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր ժամկետային զինծառայողները և մասամբ պայմանագրային զինծառայողները դիմագրավել են հակառակորդի հատուկ պատրաստված բրիգադաներին: «Տեսել եք մեր զինվորների սխրագործությունները, մեր հրամանատարների կայացրած որոշումները, որոնք միայն հպարտանալու առիթ են տալիս: Կարծում եմ, որ հակառակորդն այս ամեն ինչից հետևություններ արեց և եթե նման ձևով կրկին փորձի հարձակվել Արցախի վրա, ավելի խիստ պատասխան կստանա»,-ասել է նա:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ահռելի քանակությամբ՝ ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ էլ Հակոբյանը հայտարարել է․ «Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը այդ զենքի վաճառքի գնահատականը տվել է, կարծում եմ՝ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: Կիսում եմ նախագահի մտահոգությունը»:

Դիտարկմանը, թե ադրբեջանական լրատվամիջոցները YouTube-ով եւ այլ սոցցանցերով լուրեր են տարածում, թե ինքը ծանր վիրավորված է, ոմանք էլ պնդում են, թե սպանվել է, Մովսես Հակոբյանը հայտարարել է․ «Ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ և Ձեզ հետ զրուցում եմ: Պիտի ասեմ, որ ինձ սպանելը կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետև ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում և ամբողջ ծառայությունս եղել է պատերազմի գոտում, գիտեմ պատերազմը ինչ է և դրանից պատսպարվելը գիտեմ»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025