Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքը. Արծվիկ Մինասյան

Economics

Կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ընդհանուր արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են, սակայն դրականն այն է, որ արտահանման աճը կազմել է 26.3 տոկոս:

Դա նշանակում է, որ առևտրաշրջանառության մեջ դիվերսիֆիկացիան և կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս են դրական արդյունքներ: Բավարա՞ր է արդյոք այս տեմպը, կարծում եմ, որ բավարար չէ և պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ»,-  ասաց Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով սպառողական գների ինդեքսին` նախարարը նշեց, որ 1.4 տոկոս գնանկում է արձանագրվել:

«Որպես էկոնոմիկայի նախարար ինձ համար մտահոգիչ է, որովհետև մենք այս դեպքում ունենք տնտեսական աճի կասեցում: Ցավոք, այդ կասեցումը չի ուղեկցվում կենսամակարդակի ցուցանիշերի ավելի բարձր աճով:

Հետևաբար, այս տեսակետից կարիք կա տնտեսական աճի և ֆինանսական շուկայում իրականացվող քաղաքականությունների համադրման: ԿԲ-ի կողմից խիստ դրամավարկային քաղաքականությունը գուցե այսօր անհրաժեշտ է գնաճի զսպման համար, բայց այն էականորեն սահմանափակում է տնտեսական աճի հնարավորությունները: Այս առումով մենք քաղաքականությունների համադրման և նոր մոտեցու մների կիրառման կարիք ունենք»,-ավելացրեց նախարարը:

Խոսելով ներդրումային քաղաքականությունից` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումերի ներգրավման տեսակետից անհրաժեշտ է օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի ամբողջացում: «Այսօր մենք նախաձեռնել ենք «Օտարերկրյա ներդումների մասին» նոր օրենքի մշակման աշխատանք: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ներդրողների իրավունքների պաշտպանության հարցը: Նախատեսում ենք ներդնել վերհայաստանյան դատական համակարգի պաշտպանության մեխանիզմներ:

Դա թույլ կտա, որ այն տնտեսական վեճերը, որոնք հայաստանյան դատական համակարգում տարբեր պատճառներով չեն կարողացել ստանալ արդարացի լուծում, դուրս գան Հայաստանից: Սա լրացուցիչ հնարավորություն է, մի կողմից, ուժեղացնելու ներդրողների պաշտպանությունը, մյուս կողմից` նաև մրցակցության մեջ դնելու դատական ատյաներին»,-ավելացրեց նախարարն` ընդգծելով, որ քայլեր են ձեռնարկվելու նաև փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանության համար: Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը:

Նա ընդգծեց, որ պետք է իրականացնել հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն, ինչը ենթադրում է նոր օրենսդրություն, նոր մոտեցումներ:

Խոսելով ըստ ոլորտների աջակցության մեխանիզմներից` Արծվիկ Մինասյանը նշեց, որ  կարևորագույն ոլորտ է շարունակում մնալ տեղեկատվական տեխնոլոգիաները: Այն ունի մեծ ներուժ և ապագայում կարող է էական առաջընթաց արձանագրել նաև մյուս ճյուղերի համար: Նախարարը կարևորեց տարբեր ոլորտների ընկերությունների տեխնոլոգիական վերազինումը, առանց դրա հնարավոր չէ արձանագրել տնտեսական առաջընթաց:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա նախարարը նշեց, որ այս ոլորտը զարգացնելով, մենք ոչ միայն Հայաստանն ենք ճանաչելի դարձնում, այլև կարող ենք ապահովել տնտեսական կայուն եկամուտ: «Սրան զուգակցվում է ավիացիոն քաղաքականությունը, որտեղ որդեգրելով բաց երկնքի քաղաքականություն, մենք ունենում ենք էական առաջընթաց: Մասնավորապես, բազմաթիվ ավիաընկերություններ իրենց մուտքն են ապահովում հայկական օդային տարածք»,-հավելեց նախարարը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine