Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Տղաները պայքարում էին մուսառելցիների նման». 104-ամյա Սիլվարդ Ատաջյանը՝ քառօրյա պատերազմի մասին

Society

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և հատկապես դրա հետևանքները բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանում, Արցախում, արտերկրում բնակվող մեր միլինավոր հայրենակիցների վրա, այլև այն մարդկանց, ում թվում է, թե որևէ իրադարձություն այլևս չի կարող կոտրել: Բայց միայն թվում է: Հայոց-ցեղասպանության ակնաատես-վերապրածները, որոնÖ շուրջ հանրության ուշադրությունը որպես կանոն առավել մեծանում է  Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ,  նույնպես անմասն չմնացին այն համահայկական ցավալի իրադարձություններից, որոնց ականատես եղանք բոլորս:

«Հուզվում էր ամեն զինվորի մասին իմանալով: Շատ էր հուզվում..:  Շատ արտահայտվող չէ, բայց թուրքերին էր մեղադրում, ասում էր. «ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար»»,-«Արմենպրես»-ի  հետ զրույցում նշում է 104-ամյաՍիլվարդ Ատաջյանի թոռնուհին` Նունե Ատաջյանը:

ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:

«Ամեն մի երիտասարդ զոհի համար ցավում է ու ափսոսում»,- հավելում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի թոռնուհին:

104-ամյա կինը իրադարձություններին ակտիվ հետևում է հեռուստացույցով`  բաց չթողնելով միմյանց հաջորդող լրատվական թողարկումները:

Իր կենսուրախությամբ, բնատուր տոկունությամբ, կյանքի փորձով  իմաստնացած այս կինը  հույս ունի,  որ համակարտությունը շուտափույթ կավարտվի, և մեր երկիրը 1915 թվականի պես  հերթական անգամ գերտերությունների մշտական շահերի հետևանքով չի հայտնվի վտանգի մեջ:

Կարճատև, բայց կորուստներով հագեցած պատերազմի բոթը թեև փոքր ինչ ստվերել է, բայց բոլորովին չի ջնջել նրա սրտից այն ցավալի ապրումներն ու մտորումները, որոնք բերում է իր հետ յուրաքանչյուր գարնանամուտ: Որքան ժամանակ էլ անցնի, Մուսա լեռան, Հայոց ցեղասպանության, կոտորածի, գաղթի,  ընտանիքի անդամների կորստի անդառնալի հետքերը ստիպում են նրան արտասվել: Արցունքների մեջից ամեն տարի հիշում է հարազատներին,  հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու կարծես մտովի տեղափոխվում «էրգիր»: Հայրենիքը ամենից շատ հիշեցնող իրը, այնտեղից բերված  խխունջապատ զարդատուփն է, որում խնամքով պահում է ընտանեկան լուսանկարներն ու իր  փաստաթղթերը:


«Ապրելու ապրիլը» տարեց կնոջ կյանքում խորհրդանշական է: Ապրիլի 7-ին լրացավ նրա 104 ամյակը: Տարեդարձն, ինչպես ամեն տարի, նշեց ընտանիքի անդամների, ծոռնիկի ջերմ շրջապատում: Տիկին  Սիլվարդը  մայրաքաղաքում  բնակվող չորս  ականատեսներից մեկն է, ով, չնայած 2015թ. փետրվարին կատարված ոտքի  բարդ վիրահատությանը, շարունակում է ապրել ընտանիքի առօրյա հոգսերով:

Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող այս մարդն  առաջին հերթին ցանկանում է, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

2016թ. ապրիլի տվյալների համաձայն`  Հայաստանում բնակվում է  Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձնրանցից 4-ը`տղամարդ: Օրեցօր նրանց թիվը պակասում է. 2014թ.ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ինրանցից  25-ը կին էր, 14-ըտղամարդ:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածները անմասն չեն պետության ուշադրությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը գործընկեր կառույցների հետ տրամադրում է  շարունակական բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետությունում բնակվող ականատեսները  ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն,  ապահովվում դեղերով  և բժշկական պարագաներով:   

 այոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013թապրիլի սկզբից մեկնարկած «Արմենպրես» լրատվական գործակալության«Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրության դատին հանձնեց  նախորդ դարասկզբինմարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 32 պատմություն: 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արթուր Գևորգյանի

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025