«Տղաները պայքարում էին մուսառելցիների նման». 104-ամյա Սիլվարդ Ատաջյանը՝ քառօրյա պատերազմի մասին
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և հատկապես դրա հետևանքները բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանում, Արցախում, արտերկրում բնակվող մեր միլինավոր հայրենակիցների վրա, այլև այն մարդկանց, ում թվում է, թե որևէ իրադարձություն այլևս չի կարող կոտրել: Բայց միայն թվում է: Հայոց-ցեղասպանության ակնաատես-վերապրածները, որոնÖ շուրջ հանրության ուշադրությունը որպես կանոն առավել մեծանում է Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ, նույնպես անմասն չմնացին այն համահայկական ցավալի իրադարձություններից, որոնց ականատես եղանք բոլորս:
«Հուզվում էր ամեն զինվորի մասին իմանալով: Շատ էր հուզվում..: Շատ արտահայտվող չէ, բայց թուրքերին էր մեղադրում, ասում էր. «ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար»»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է 104-ամյաՍիլվարդ Ատաջյանի թոռնուհին` Նունե Ատաջյանը:
ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ:

«Ամեն մի երիտասարդ զոհի համար ցավում է ու ափսոսում»,- հավելում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի թոռնուհին:
104-ամյա կինը իրադարձություններին ակտիվ հետևում է հեռուստացույցով` բաց չթողնելով միմյանց հաջորդող լրատվական թողարկումները:
Իր կենսուրախությամբ, բնատուր տոկունությամբ, կյանքի փորձով իմաստնացած այս կինը հույս ունի, որ համակարտությունը շուտափույթ կավարտվի, և մեր երկիրը 1915 թվականի պես հերթական անգամ գերտերությունների մշտական շահերի հետևանքով չի հայտնվի վտանգի մեջ:
Կարճատև, բայց կորուստներով հագեցած պատերազմի բոթը թեև փոքր ինչ ստվերել է, բայց բոլորովին չի ջնջել նրա սրտից այն ցավալի ապրումներն ու մտորումները, որոնք բերում է իր հետ յուրաքանչյուր գարնանամուտ: Որքան ժամանակ էլ անցնի, Մուսա լեռան, Հայոց ցեղասպանության, կոտորածի, գաղթի, ընտանիքի անդամների կորստի անդառնալի հետքերը ստիպում են նրան արտասվել: Արցունքների մեջից ամեն տարի հիշում է հարազատներին, հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու կարծես մտովի տեղափոխվում «էրգիր»: Հայրենիքը ամենից շատ հիշեցնող իրը, այնտեղից բերված խխունջապատ զարդատուփն է, որում խնամքով պահում է ընտանեկան լուսանկարներն ու իր փաստաթղթերը:

«Ապրելու ապրիլը» տարեց կնոջ կյանքում խորհրդանշական է: Ապրիլի 7-ին լրացավ նրա 104 ամյակը: Տարեդարձն, ինչպես ամեն տարի, նշեց ընտանիքի անդամների, ծոռնիկի ջերմ շրջապատում: Տիկին Սիլվարդը մայրաքաղաքում բնակվող չորս ականատեսներից մեկն է, ով, չնայած 2015թ. փետրվարին կատարված ոտքի բարդ վիրահատությանը, շարունակում է ապրել ընտանիքի առօրյա հոգսերով:
Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող այս մարդն առաջին հերթին ցանկանում է, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

2016թ. ապրիլի տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը`տղամարդ: Օրեցօր նրանց թիվը պակասում է. 2014թ.ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ի, նրանցից 25-ը կին էր, 14-ըտղամարդ:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածները անմասն չեն պետության ուշադրությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը գործընկեր կառույցների հետ տրամադրում է շարունակական բժշկական
այոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013թ. ապրիլի սկզբից մեկնարկած «Արմենպրես» լրատվական գործակալության«Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրության դատին հանձնեց նախորդ դարասկզբինմարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 32 պատմություն:
Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները` Արթուր Գևորգյանի