Սպորտային նորաձև լուքեր (լուսանկարներ)
LifestyleՍպորտային հագուստներն ի սկզբանե ստեղծած են եղել սպորտով զբաղվող մարդկանց համար հարմարավետություն ապահովելու համար, այսինքն դրանք պետք է լինեին առավելագույնս հարմար` պատրաստված «շնչող» կտորներից: Սակայն մեր օրերում, սպորտային հանդերձները մտել են առօրյա կյանք և դարձել մեր ամենօրյա հագուստները: Դրանցով կարելի է քայլել քաղաքով, զբոսնել ընկերների հետ և այլն: Ժամանակակից դիզայներները կարողանում են որակի ու հարմարավետության հետ մեկտեղ ապահովել սպորտային հագուստների գրավիչ արտաքին տեսքը: Այսօր հայտնի ապրանքանիշերը առաջարկում են հագուստների նոր ու հետաքրքիր տեսականի հատկապես նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով այցելում են մարզասրահներ, վարում են ակտիվ կենսակերպ և հետևում են իրենց կազմվածքին:
Սպորտով զբաղվելու համար նախատեսված դասական տարբերակը մնում է սպորտային կոստյումը : Այն բաղկացած է սպորտային վերնաշապիկից, բաճկոնից ու տաբատից : Հենց այս բազային բաղադրիչներն են փորձել զարգացնել մերօրյա մոդելավորողները : Այս տարվա համար նրանք առաջարկում են բամբակյա,տրիկոտաժե, թավշյա, միկրոֆիբրայի և պոլիեսթերի կտորից կարված սպորտային կոստյումների մեծ տեսականի : Այդ նոր տարբերակների մեջ ուշագրավ են Ալեքսանդր Վոնգի կոստյումները: Նա համադրել է նեղ` լասինա հիշեցնող տաբատները շատ լայն բաճկոնների հետ : Նման կոստյումների առանձնահատկությունը նրանց խոշոր գրպաններն են : Սպորտային հագուստի մեկ այլ տարբերակ էլ ներկայացնում են Nike և Adidas ապրանքանիշերը : Նրանք տաբատների փոխարեն առաջարկում են լիգինսներ, որոնց հետ համատեղել են շատերկար, համարյա մինչև ծնկերը հասնող բաճկոններ :
Ցանկության դեպքում ցանկացած աղջիկ կարող է սպորտային կոստյում հավաքել առանձին բաղադրիչներից:
Այսօր ավելի շատ կարելի է հանդիպել աղջիկների,ովքեր կրում են սպորտային հագուստ: Նկատելի է նաև դասականի և սպորտային համադրությունը. Օրինակ` սպորտային կոշիկներ և դասական վերնաշապիկ:
Orer.am-ը առաջարկում է սպորտային նորաձև լուքեր: Եղե~ք ինքնատիպ…



























Պատրաստեց Լիանա Կարապետյանը