Գարուն-ամառ սեզոնի նորաձև կիսաշրջազգեստները (լուսանկարներ)
LifestyleԿիսաշրջազգեստը, որպես կանացի զգեստապահարանի մշտական բնակիչ, չի դադարում լինել նորաձևության խենթ աշխարհի ուշադրության կենտրոնում: Այն հանդիսանում է իսկական կանացիության ու նրբագեղության ցուցանիշ` կանացի կերպարին ավելացնելով գրավչություն և սեքսուալություն: Առաջվա նման այս տարվա թրենդ են համարվում երկար կիսաշրջազգեստները: Ժամանակակից դիզայներների ստեղծած տարբերակներն առանձնանում են իրենց թեթևությամբ, նուրբ գույներով, բացառիկ անկրկնելիությամբ ու պարզ ձևվածքով: Նոր գարուն-ամառ հավաքածուները հարուստ են գունային մեծ գամմայով, որը պարզապես շլացնում է իր ամենից բազմազան գույներով ու երանգներով:
Ունենալով նման հանդերձ ձեր զգեստապահարանում` դուք հանգիստ կարող եք բարձրացնել ձեր տրամադրությունը մռայլ ու անձրևոտ օրերին, իսկ արևային պարզ օրերին այն հատուկ նրբերանգ կհաղորդի: Այս տարվա կիսաշրջազգեստների մեջ կարելի է տեսնել նաև ծալքերով, ոճային փայլերով ու հետաքրքիր նախշերով տարբերակներ: Նոր հավաքածուներում ներկայացված երկար` մինչև գետին ձգվող կիսաշրջազգեստները էքստրավագանտ տեսք ունեն, բայց միևնույն ժամանակ չափազանց էլեգանտ են: Թափանցիկ կիսաշրջազգեստները ընդունակ են գերել ցանկացած գեղեցկուհու սիրտը, ով ցանկանում է գրավել տղամարդկանց ուշադրությունը:
Համաշխարհային հարթակներին թեթև, թափանցիկ կտորներից կիսաշրջազգեստներ են ներկայացրել առաջատար նորաձևության տների դիզայներները: Dolce&Gabbana-ի ներկայացրած տարբերակներում իշխում են վառ, ծաղկային մոտիվները, քնքշությունն ու նրբագեղությունը: Հավաքածուներում որպես բազային գույներ հանդես են գալիս սևը և սպիտակը: Ընդհանրապես, թափանցիկ կիսաշրջազգեստները մեծ տպավորություն են գործում իրենց համարձակ լուծումներով: Շատ տարբերակներ ունեն օրիգինալ մինիմալիստական ձևավորում, որը աչքի է զարնում իր ինքնատիպությամբ և հաճելի տպավորություն է թողնում: Բազմաթիվ նորաձևության տներ իրենց վերջին հավաքածուներում ներկայացրել են թափանցիկ կիսաշրջազգեստներ: Կիսաշրջազգեստների ժամանակակից տարբերակների կոճակներով տեսակները ամենևին էլ չեն հանդիսանում անցյալ դարի նորաձևություն: Դրանք խոստանում են դառնալ լիովին արդիական ու մեծ տարածում գտնել այս տարվա գարուն-ամառ սեզոնին: Եվ իրոք, նորաձևության հարթակներ են վերադարձել կոճակներով ձևավորված կիսաշրջազգեստները, որոնք օրիգինալ, սեքսուալ ու կանացի տեսք ունեն: Կոճակները հիանալի կերպով ընդգծում են գործնական ոճը, սակայն, չնայած կիսաշրջազգեստի երկարությանը, այս տարբերակներում առկա է գայթակղիչ բացվածքը: Այդ ձևվածքը կիսով չափ բացում է ծնկները և ողջ կանացի կերպարը դարձնում է չափազանց գրավիչ: Չկա ավելի հաճելի բան, քան գրավիչ լինելն է: Այս հագուստը գրավչության գրավականներից է:
Orer.am-ը առաջարկում է գարուն-ամառ սեզոնի նորաձև կիսաշրջազգեստների տարբերակներ:




































Պատրաստեց Լիանա Կարապետյանը