Գարնան թրենդային կոստյումները (ֆոտո)
LifestyleԵթե ուշադրություն դարձնենք ճանաչված դիզայներների նոր հավաքածուներին, ապա կտեսնենք, որ այնտեղ մշտապես առկա են նրբագեղ կոստյումներ` անկախ եղանակից : «Ռազմական» ոճի պիջակները, որոնք մասամբ ծածկում են կանացիությունը, շատ նորաձև են: Եվ իրոք, միայն տղամարդու հագուստի ձևվածք ունեցող կանացի պիջակի օգնությամբ կարելի է այդքան լավ ընդգծել «ռազմական» ոճը : Չէ՞ որ իրականում պիջակը համարվում է տղամարդկանց զգեստապահարանի հագուստ :
Տղամարդուց վերցված մուգ կապույտ, կանաչամոխրագույն, սև և շագանակագույն, ուղիղ ձևվածքով պիջակները ներդաշնակ են լայն, այս տարի թրենդային համարվող տաբատների հետ: Այս ոճով կանացի պիջակներն ընդունակ են թաքցնել գեր կանանց ավելորդ քաշը, ինչպես նաև ընդգծել նրբագեղ աղջիկների կազմվածքի գեղեցկությունը:
Եթե նախկինում պիջակ հագնում էին խիստ դասական ոճի հետ, այսօր այն համադրում են անգամ շորտերի և կեդերի հետ: Այս գարնանն այն ավելի գործածական է, քան կաշվե բաճկոններն ու ժակետները: Իսկ ինչպե՞ս ճիշտ ընտրություն անել և ճիշտ համադրել պիջակները, կօգնի Orer.am–ը:


























Պատրաստեց Լիանա Կարապետյանը